Դու արժանի՜ ես
Յուրաքանչյուր կին՝
- Արժանի է ընդունված լինելու
- Արժանի է սիրո, հարգանքի և երախտագիտության խոսքերի
- Արժանի է գովասանքի և քաջալերանքի
- Արժանի է նուրբ հպումների
- Արժանի է ունենալու առողջ ու ստեղծագործ հարաբերություններ
- Քո կարիքները կարևոր են
- Դու արժանի ես ընդունելու այլ մարդկանց օգնությունը
- Արժանի ես հոգ տանելու քո առողջության մասին ճիշտ ժամանակին և որակով
- Արժանի ես հանգստանալու այն ժամանակ, երբ դրա կարիքն ունենաս
- Արժանի ես վայելել բնությունն ու մաքուր օդը
- Արժանի ես զարգանալու կամ աշխատելու, զբաղվելու սիրելի գործով
- Արժանի ես գործածելու քո ներուժը
- Քո ցանկությունները, երազանքները, կարողությունները, տաղանդները արժեքավոր են։
- Դու արժանի ես, որ քո երազանքները իրականանան
- Արժանի ես քո կյանքում տեսնել մեծագույնը և անհասանելին
- Արժանի ես ստանալու բժշկություն ու մխիթարություն կոտրված սրտին
- Արժանի ես համարձակ լինելու և բաժնեկցելու քո զգացածով
- Արժանի ես գծելու քո սահմանները
- Արժանի ես ազատ լինելու ուրիշի գնահատականից, քննադատությունից։
Նույնիսկ երբ սխալվում ես, ԴՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԵՍ՝
- Արժանի օրհնված լինելու
- Արժանի փրկված լինելու Քրիստոսով
- Եվ արժանի երկնային կյանքի։