Դենզել Վաշինգտոնը քաջալերում է. «Չվախենալ և չամաչել կիսվելու Աստծո Բարի Լուրով»
Հոլիվուդյան դերասան Դենզել Վաշինգտոնը կիսվում է իր՝ Աստծուց տրված առաքելության մասին և մարդկանց խորհուրդ տալիս, թե ինչպես լինել հաջողակ:
«Իմ բոլոր աղոթքներում ես անընդհատ լսում եմ. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»: Սա այն է, ինչ Աստված ուզում է, որ ես անեմ », - ասաց նա: Մարդիկ միմյանցից շատ տարբեր են: Ահա, թե ինչու եմ ես հաճախակի խոսում փորձառու հովիվների հետ, որպեսզի նրանք օգնեն ինձ առաջնորդել», - ավելացրեց նա:
Նա նշեց, որ մարդիկ պետք է օգտագործեն Աստծուց իրենց տրված պարգևները` իրենց կոչումը իրականացնելու համար:
Հաջողության հասնելու գաղտնիքը «ծնկած մնալն է»: «Կիսվե՛ք այն ամենով, ինչ գիտեք, ոգեշնչե՛ք բոլորին, խորհուրդ հարցրե՛ք: Անընդհատ զարգացրե՛ք ձեր ընդունակությունները», - շարունակեց նա:
Նա նշեց, որ պարտավորվել է իր ծնողներին պատվել իր կյանքով՝ ուրիշներին ծառայելու միջոցով:
Դերասանը նշեց, որ մարդիկ պետք է գործադրեն իրենց հավատքը՝ ամեն օր բարձրացնելով դրա կշիռը: «Դու կարող ես կոտրվել, գուցե ցանկանաս հանձնվել... դու ամեն գիշեր և ամեն առավոտ պետք է լցնես քո շտեմարանները», - ասաց նա:
Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ իր երջանկությունը չի գալիս իր ձեռքբերումներից: Չնայած նա նշել է, որ բարձր է գնահատում կինոարդյունաբերության ոլորտում իր ձեռքբերած ճանաչումը՝ նա ընդգծեց, որ այստեղ է, որպեսզի իրականացնի Աստծուց իրեն տրված առաքելությունը, որն է՝ իր տաղանդները առավելագույնս օգտագործել և ապրել Տիրոջ համար, ինչպես նաև այլոց հետ կիսել իր գիտելիքներն ու փորձը:
Նա ինքն իրեն անընդհատ հիշեցնում է մոր խոսքերը. «Մարդը ստանում է մրցանակը, բայց Աստված տալիս է պարգևը»:
Նա բացահայտեց, որ իր «վերջնական առաքելությունը» այս կյանքում այն է, որ փորձում է մտերիմ հարաբերություններ ունենալ Աստծո հետ՝ հավելելով, որ իրեն այլևս չի հետաքրքրում ուրիշների կարծիքը, ինչը նախկինում անում էր՝ հետևորդներ կորցնելու մտահոգությունից ելնելով:
Բազում մրցանակների արժանացած դերասանը մեծացել է որպես քրիստոնյա: Նրա հայրը հոգեգալստական եկեղեցու հովիվ էր, ով թույլ չէր տալիս նրան դիտել աշխարհիկ ֆիլմեր, այլ խրախուսում էր կանոնավոր կերպով կարդալ Աստվածաշունչը:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ christianitydaily.com