Անհնազանդությունը հակառակ է Աստծո Խոսքին: Համառ անհնազանդությունը բերում է հոգեւոր տկարություն և անտարբերություն: Մենք բոլորս գիտենք Հովնանի պատմությունը. «Բայց Յովնանը վեր կացաւ, որ Տիրոջ երեսիցը Թարսիս փախչէ, եւ իջաւ Յոպպէ եւ մի նաւ գտաւ որ Թարսիս էր գնում, եւ նորա վարձքը տուաւ, ու նորա մէջն իջաւ, որ նորանց հետ Թարսիս գնար Տիրոջ երեսիցը։ Եւ Տէրը մի մեծ քամի հանեց ծովի վերայ, եւ մեծ փոթորիկ եղաւ ծովումը, եւ նաւը ուզում էր փշրուիլ։ Եւ նաւավարները վախեցան, եւ ամեն մարդ իր աստուծուն էր աղաղակում, եւ այն կարասիները, որ նաւումն էին, գցեցին ծովը, որ իրանց վերայից թեթեւացնեն. Իսկ Յովնանը իջել էր նաւի խորքը եւ պառկել ու խոր քնել» (Հովն. 1.3-5): Նրա անհնազանդությունը բուռն փոթորիկի էր հանգեցրել, և նա ընկղմվել էր քաոսի և ցավի մեջ՝ իր իսկ մեղքով՝ բերելով սեփական անձի հոգևոր անելանելիությանը:

Նավի կապիտանը արթնացրեց Հովնանին քնից, իսկ նավի անձնակազմը հարցրեց. «Եւ նորան ասեցին. Մէկ ասիր մեզ, թէ ում պատճառով է այս չարիքը եկել մեզ վերայ, ի՞նչ է քո բանը, եւ ո՞րտեղից ես գալիս. Ո՞րն է քո երկիրը, եւ դու ո՞ր ժողովրդիցն ես» (Հովն. 1.8): Հովնանը նավի անձնակազմին հորդորեց գցել իրեն ծովը, բայց նրանք անտեսեցին նրան և ուղևորվեցին այլ երկիր (Հովն. 1.13): Նրանց գործողությունները ցույց էին տալիս, որ իրենք ինքնուրույն էին իրենց որոշումներում:

Հովնանը լիովին անզոր էր: Նույնիսկ, եթե նա «պարտվեր» փոթորկին, նա չէր կարողանալու այդ պահին իրականացնել՝ Նինվեի համար իրեն տրված մարգարեությունը, որն էլ հենց նրա կոչումն էր ի սկզբանե (Հովն. 1.2): Աստծո Խոսքը մեզ ասում է. «Եւ Տէրը հրամայեց մի մեծ ձկան, որ Յովնանին կուլ տայ. Եւ Յովնանը ձկան փորումն էր երեք օր եւ երեք գիշեր» (Հովն. 1.17): Ինչո՞ւ ողորմած Աստված այդքան ցածր իջեցրեց Հովնանին: Նա կենդանի «դժոխքում» էր, բայց երեք օր անց նա վարվեց այսպես. «Եւ Յովնանը աղօթք արաւ իր Տէր Աստուծուն ձկան փորիցը» (Հովն. 2.1): Ինչո՞ւ Հովնանը չէր աղոթել մինչ այս պահը: Այն պատճառով, որ նա համոզված էր. «Եւ ես ասեցի՝ ես վռնտուած եմ քո աչքի առաջից, սակայն էլի պիտի նայեմ քո սուրբ տաճարին» (Հովն. 2.4): Նա մտածեց. «Ես մեռած մարդ եմ. չեմ կարող ավելի ցածրանալ: Աստված շրջվել է մեջքով դեպի ինձ»:

Ոչինչ չի կարող ավելին լինել ճշմարտությունից: Երբ Հովնանը մտավ նավը, անգամ այդ ժամանակ ձուկն այնտեղ էր՝ պատրաստ նրան կուլ տալու՝ որպես ապացույց, որ Տերը գործում է: Սատանային հաջողվեց երեք օրով Հովնանից խլել աստծվածային շնորհի ցանկացած հույս, բայց ճշմարտությունն այն էր, որ Աստված պատրաստում էր նրան՝ գնալու դեպի Նինվե` իր հնազանդության վայր: Շուտով մարգարեն նորից քայլելու էր արևի լույսով՝ իրականացնելով իր կանչվածությունը:

Փոթորիկը, որում գտնվում եք, կոչված է ձեզ բացահայտելու Աստծո գթասրտությունն ու շնորհքը: Եթե դուք քայլում եք անհնազանդության մեջ, վազեք Նրա մոտ հենց հիմա, շուտափույթ ապաշխարեք և ձեր հոգին բացեք Նրա առաջ: Նա ձեզ երկար չի թողնի վիթխարի փոսում, քանի որ նա սիրող Աստված է, ով ցանկանում է վերականգնել ձեզ: Ձեր՝ «դժոխքում» գտնվելու ժամանակն արագացնելու է դեպի հաղթանակ տանող ճանապարհը, այնպես որ վստահեք Նրան:

Հեղինակ՝ Դեյվիդ Ուիլկերսոն
Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.