Անցած մի քանի ամիսների ընթացքում համաշխարհային համաճարակը վախ ու անորոշություն բերեց շատերի կյանք:

113-ամյա մի կին, ով համարվում է Իսպանիայի ամենատարեց անձը, ապաքինվել է վիրուսից:

Ապրիլ ամսին Մարիա Բրանյասի՝ COVID-19-ի համար տրված թեստը դրական պատասխան ստացավ, ինչի արդյունքում նա ինքնամեկուսացավ՝ շարունակելով ապաքինումը Իսպանիայի Օլոտ քաղաքի մեկուսարանում, ինչպես հայտնում է The Daily Mail պարբերականը:

«Առողջականս լավ է, ես ինձ լավ եմ զգում, չնայած աննշան խնդիրների, որ բոլոր հիվանդներն ունենում են», - ասել է Բրայասը:

Նյու Մեքսիկացի Ֆիլ Կորիոն, ևս, հաղթահարել է վիրուսը և նա նկարագրում էր իր ախտանշանները ճիշտ այնպես, ինչպիսին դրանք լինում են սովորական հարբուխով հիվանդ լինելու ժամանակ: Ալբուկերկե քաղաքից 108-ամյա այս անձավորությունը հիվանդացավ մարտ ամսին՝ չիմանալով, որ վարակված է COVID-19 վիրուսով:

«Ես նույնիսկ չգիտեի, որ վարակված եմ COVID-19 վիրուսով... Միգուցե դա կսարսափեցներ ինձ, եթե իմանայի», - ասել է Կորիոն:

Բրիտանիացի Քոննի Թիթչենը, ևս, հաղթահարել է վիրուսը: Նա հիվանդանոցում է անցկացրել երեք շաբաթ՝ թոքաբորբի ախտորոշմամբ: Լինելով 106 տարեկան՝ մարտի կեսերին տեղափոխվել է հիվանդանոց, որից հետո նրա մոտ ախտորոշվել է վիրուս: Նա ապաքինվել և վերադարձել է տուն ապրիլին:

«Ես շատ երջանիկ եմ, որ կարողացել եմ հաղթահարել այս վիրուսը», - ասել է Թիթչենը:

Իսկ ահա Նյու Յորքի Լոնգ Այլենդ նահանգից Ռոզ Լեյ-Մանուելը երկու շաբաթ պայքարեց COVID-19- ի դեմ՝ ունենալով թուլություն, տենդ և մրսածություն: Լեյ-Մանուելը հավատում է, որ լավատեսությունը և Աստծո հանդեպ ամուր հավատքն օգնեցին նրան այդքան արագ վերականգնվել:

«Սա ապրելու իրավունքի, լավատեսության և անցողիկության համադրությունն է», - ասաց նա՝ հավելելով. «Աստված մշտապես բարի է իմ հանդեպ»:

Աղբյուրը՝ cbn.com

Թարգմանեց՝ Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.