«Եւ ճշմարտութիւնը կճանաչէք. եւ ճշմարտութիւնը կազատէ ձեզ» (Հովհաննես 8.32):

Շատ մարդիկ այսօր իրենց նեղություն  չեն տալիս անգամ մտածելու, թե ինչին են նրանք հավատում, և ի վերջո իրենց ողջ կյանքը կառուցում են համոզմունքների վրա, որոնք պարզապես ճշմարիտ չեն: Նրանց համար դառնում է ճշմարտություն այն, ինչ ասում են լրատվամիջոցները, հայտնի մարդիկ  կամ ընկերները։

Ավելի շատ ուրիշների ասածներին հավատալը, քան՝ Աստծո Խոսքը ուսումնասիրելը, իրականում կսահմանափակի քեզ և նույնիսկ հետ կպահի անելու այն, ինչի համար Աստված քեզ ստեղծել է, որ անես։ Բայց եթե դու պայքարես ճշմարտության համար ու ամուր պահես այն և դրա վրա կառուցես  քո կյանքը, ապա հաջողության կհասնես յուրաքանչյուր գործում:

Եթե ցանկանում ես Աստծո ճշմարիտ ուղղու վրա մնալ, պետք է Նրա հետ շփումը դարձնես առաջնահերթ քո ամենօրյա գրաֆիկում: Ես չեմ կարող քեզ ստիպել, որ դու հաճախակի հաղորդակցվես Նրա հետ` աղոթքի, Իր Խոսքը կարդալու, երկրպագության  կամ պարզապես ողջ օրվա ընթացքում նրա ներկայությունն ու առաջնորդությունն ճանաչելու միջոցով։

Երբ ճանաչում ես Աստծուն, դու ճանաչում ես  Ճմարտությունը: Նրա ճշմարտության մեջ ապրելը խաղաղություն, ազատություն և ուրախություն կբերի քո կյանքում։

Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.