Եթե ձեզ համարում եք պարտված, ապա կհանձնվեք: Հաջողությունը սկսում է մարդկային ցանկությունից: Եթե ձեզ համարում եք ամենավատը, այդպիսին էլ կլինեք: Որպեսզի վերեւ բարձրանաք, նպատակը բարձր դրեք: Պայքարում ոչ միշտ է, որ հաղթում է ուժեղը: Հաճախ հաղթում է նա, ով մտածում է՝ ես կարող եմ: Ձեր ժամանակն է ճախրելու արծիվների պես: Ժամանա՜կն է թռչել, ինչպես նրանք: Արծիվն ազատության, երկնքի գեղեցկության խորհրդանիշն է : Արծիվներից բարձր ոչ ոք չի թռչում: Արծվի թռիչքի բարձրությունը տալիս են նրա երկու թեւերը: Արծվի թեւի մեջ, ասում են թռչնաբանները, կան հիմնական թռչող ինը փետուրներ, եւ դրանց շնորհիվ նա ճախրում է շատ բարձր:

Ի՞նչն է տալիս թռիչքի բարձրություն Եկեղեցուն: Ի՞նչն է տալիս բարձրություն հոգեւոր թռիչքին: Նույն երկու թեւերը, որոնցում կան երկուական ինը: Առաջին ինը Սուրբ Հոգու պարգեւներն են: Սա ծառայության ուժն է (1 Կորնթ. 12 գլուխ): Երկրորդ թեւը Սուրբ Հոգու պտուղն է: Սա կյանքի սրբությունն է (Գաղ. 5.22): Հաճախ կան եկեղեցիներ, որ շեշտը դրել են Սուրբ Հոգու պարգեւների վրա, բայց երբ նայում ես նրանց կյանքին , պտուղ չկա: Ուրիշների մոտ, հակառակը, այլ ծայրահեղություն է: Այնտեղ բոլորն այն աստիճան սուրբ են, որ ոչ ոք չգիտի իր պարգեւը: Բոլորը պահել են իրենց տաղանդը եւ սպասում են Տիրոջը, որ ստանան պարգեւը:

Զգուշացի՛ր ծայրահեղություններից: Պահպանի՛ր հավասարակշռություն: Մի՛ խանգարիր Սուրբ Հոգուն արտահայտել Իր պտուղը քո մեջ:

Մի՛ խանգարիր Աստծուն աշխատել քեզ վրա՝ ձեւավորելով քո բնավորությունը, փնտրիր ներսում եւ իմացիր՝ ինչպիսի պարգեւներ է տվել քեզ Աստված:

Եկեղեցին, որտեղ ամեն անդամ ունի Հոգու պտուղ եւ գիտի հոգեւոր պարգեւը, ուժեղ Եկեղեցի է: Ճախրե՜ք արծիվների պես:

Սերգեյ Գավրիլով

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.