«Չի՛ կարելի սպանել մարդկանց»․․․
Ես ասում եմ․«Չի՛ կարելի սպանել մարդկանց», իսկ ինձ պատասխանում են, որ նրանք մահացած չեն, նրանք ձևացնում են։
Ես ասում եմ․«Չի՛ կարելի սպանել մարդկանց», իսկ ինձ պատասխանում են, որ ես քաղաքագետ չեմ, որպեսզի խոսեմ քաղաքականության մասին։
Ես ասում եմ․«Չի՛ կարելի սպանել մարդկանց», իսկ ինձ պատասխանում են, որ նրանք էլ հրեշտակ չեն, նրանք ևս մեղավոր են։
Ես ասում եմ․«Չի՛ կարելի սպանել մարդկանց», իսկ ինձ պատասխանում են, որ ամեն ինչ հարաբերական է։
Ես ասում եմ․«Չի՛ կարելի սպանել մարդկանց», իսկ ինձ պատասխանում են, որ դա իմ անվտանգության համար է։
Ես ասում եմ․«Չի՛ կարելի սպանել մարդկանց», իսկ ինձ պատասխանում են, որ պետք է սովորել պատմությունը։
Ես ասում եմ․«Չի՛ կարելի սպանել մարդկանց», իսկ ինձ պատասխանում են, որ նրանց միշտ էլ սպանել են։
Եվ այնքա՜ն անգին է և այնպես ես ուզում գրկախառնվել նրա հետ, ով ուղղակի պատասխանում է․«Այո՛, չի՛ կարելի սպանել մարդկանց»։
«Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց» /Ծննդոց 1․27/։
Համացանցից