ՉԱՆԵԼԻՔՆԵՐԻ ցուցակը․․․
Մեզանից շատերը հաճախ ունեն ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ցուցակ, որտեղ նշում են, թե օրվա ընթացքում ինչեր պետք է անեն (Իհարկե՛, կասկածում եմ, որ մեզանից ՇԱՏԵՐԸ դա ունեն)։
Իսկ դուք ունե՞ք ՉԱՆԵԼԻՔՆԵՐԻ ցուցակ, որտեղ նշեք, թե ինչեր չպետք է անեք։
Կարծում եմ՝ ՉԱՆԵԼԻՔՆԵՐԻ ցուցակը պակաս կարևոր չէ անելիքների ցուցակից։ Որքա՜ն բաներ կան մեր կյանքում, որ մենք անում ենք, բայց չպետք է անենք. պարապ զբաղմունքներ, անօգուտ կամ վնասակար սովորություններ։
Կարծում եմ՝ հաջողությունն այն չէ միայն, ինչ մենք անում կամ պետք է անենք։ Հաջողություն է նաև չանելն այն ամենը, ինչը վնաս է ու անօգուտ։
Ստորև իմ «Չանելիքների ցուցակն» է․
- Ժամանակ չվատնել
- Սոցցանցերում չթափառել
- Էներգիա չվատնել բացասական բաների վրա
- Անկանոն և վնասակար բաներով չսնվել
- Բացասական մարդկանց ազդեցություններին չտրվել
- Այսօրվա գործը վաղվան չթողնել։
Վազգեն Զոհրաբյան