Բրիտանիայում՝ համավարակի ժամանակահատվածում, ներընտանեկան կապերն առավել ամրացել են
Համաձայն հարցումների՝ Բրիտանիայում՝ կարանտինի պայմաններում միջինում 4 ընտանիք 5-ից, բարելավել է ներընտանեկան փոխհարաբերությունները: Նրանք գտնում են, որ հիմա շատ ավելի մտերիմ են միմյանց հետ, քան մինչ ինքնամեկուսացումը:
Տանը սկսել են ժամանցը կազմակերպել այնպես, որ բոլորի համար առավելագույնս հետքրքիր լինի:
ChannelMum.com-ի հիմնադիրը, ով իրականացրել է այս հարցումը, գրում է. «Հիմա, երբ մենք ստիպված դադարեցրել ենք մեր ակտիվ գործունեությունը և շատ ժամանակ ունենք միասին անցկացնելու կարանտինի մեջ, սկսում ենք մտածել, թե կյանքում ինչն է իսկապես կարևոր: Իսկ կարևոր են մեր երեխաները, սիրելիները (ամուսիններ) և ծնողները, այսինքն՝ ընտանիքը:
Չնայելով համավարակի պատճառած անդառնալի կորուստներին՝ մարդիկ սկսել են դառնալ ավելի շնորհակալ՝ կյանքի թեկուզև փոքր ուրախությունների համար: Սա անհավանական է թվում, բայց թագավարակի շնորհիվ, մենք դարձանք ավելի բարի և սկսեցինք գնահատել այն ամենն, ինչ ունենք մեր կյանքում»:
Հարցման տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր ընտանիք իր ժամանցը հետաքրքիր անցկացնելու ուղիներ է որոնում: Որոշները հավաքվում են «սեղանի խաղեր» խաղալու կամ գլուխկոտրուկներ լուծելու, որոշները ստեղծել են «գրքասերների ակումբ», որպեսզի համատեղ ընթերցանություն անցկացնեն: Որոշ ընտանիքներ էլ առաջին անգամ իրենց փորձել են այգեգործության մեջ: Անգամ երեխաներն են սկսել ավելի շատ ժամանակ անցակցնել ոչ թե էկրանների առաջ, այլ իրար հետ:
Բացի այդ, մարդիկ դարձել են առավել ուշադիր այլ մարդկանց կարիքների նկատմամբ. օգնություն մթերքով, դեղորայքով և հոգեբանական աջակցության տեսքով:
Իհարկե, չի բացառվում ներընտանեկան սուր և լարված հարաբերական բախումները, բայց և այնպես, շատ ընտանիքներ որոշում կայացրեցին այս ընթացքը ծառայեցնել վերարժևորելու վաղուց սովորական դարձած մարտահրավերները և, մտերմության ու սիրո ամուր կապերի շնորհիվ, հաղթահարել ցանկացած խոչնդոտ, որ կհանդիպի:
Աղբյուր Christian Headlines
Թարգմանեց Անուշ Վարդումյանը