Բնության հանճարեղ կանոնը
Կարևոր չէ, թե ինչ է պատահում կյանքում։ Կարևորը, թե ինչպես կարձագանքես այդ ամենին: Երբ ամեն ինչում դրականը փնտրելը վերածվում է սովորության, կյանքդ լիովին վերափոխվում է: Սա բնության ամենահանճարեղ կանոններից է:
Հաջողությունը՝ կարևոր չէ նյութական թե հոգևոր, սկսվում է մտքերից, որոնք ամեն վայրկյան, ամեն րոպե, ամեն օր ծագում են մեր գլխում: Քո արտաքին աշխարհը քո ներաշխարհի արտացոլանքն է: Վերահսկելով քո մտքերը և քո վերաբերմունքն այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում՝ դու վերահսկում ես քո ճակատագիրը:
Կյանքում սխալներ չկան, կան միայն դասեր: Չկա բացասական փորձ ասվածը, կան միայն աճելու, սովորելու և առաջ գնալու հնարավորություններ ինքնակատարելագործման ճանապարհին: Ուժը ծնվում է պայքարից: Անգամ ցավը կարող է լինել հիանալի ուսուցիչ...:
Ցավը հաղթահարելու համար նախ պետք է այն զգալ:
Ռոբին Շարմա
Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը