Բայց եկեղեցին … աղոթում էր: Գործք 12:5

Աղոթքը այն շղթան է, որը մեզ կապում է Աստծո հետ: Աղոթքը անդունդները միացնող կամուրջն է, որը մեզ անցկացնում է ամեն մի խոր ձորի վրայով, բոլոր վտանգների եւ նեղությունների մեջով:

Առաջին առաքելական եկեղեցին նրա ի՜նչ սքանչելի մեկ պատկերն է: Պետրոսը բանտի մեջ է եւ հրեաները՝ հաղթական: Հերովդեսը ամենազոր է, կառափնատը սպասում է արեւածագին՝ առաքյալի արյունը կուլ տալու համար: Սակայն «Եկեղեցին անդադար աղոթում էր Աստծուն նրա համար» Հմր.5: Եվ ի՞նչ եղավ արդյունքում: Բանտը բացվեց, առաքյալը արձակվեց, հրեաները պարտվեցին, թագավորը վախից մեռավ: Իսկ Աստծո Խոսքը աճում եւ շատանում էր: Հմր.23,24:

Մենք գիտակի՞ց ենք մեր աղոթքի գերմարդկային զենքի ուժին, համարձակվու՞մ ենք այն օգտագործել հավատքի այն իշխանությամբ, որը ոչ միայն խնդրում է, այլեւ հրամայում: Ով Տե՛ր, մկրտիր մեզ սուրբ հանդգնությամբ եւ գերմարդկային վստահությամբ: Աստված մեծ մարդիկ չի ուզում, այլ այնպիսի անձեր, որոնք պիտի համարձակվեն իրենց Աստծո մեծությունը փաստել:

Զգույշ եղիր, որ աղոթքներիդ մեջ չսահմանափակես Աստծուն ոչ միայն թերահավատությամբ, այլ մտածելով, որ դու գիտես, թե Աստված ինչ կարող է անել:
Ակնկալիր, որ Նա քո խնդրածներից եւ մտածածներից ավելի մեծ եւ անկարելի բաներ անի:

Ամեն անգամ որ աղոթում ես, նախ հանդարտվիր ու Նրան պաշտիր Իր փառքի մեջ: Մտածիր, թե Նա ինչեր կարող է անել, թե ինչպես կուրախանա, Քրիստոսի մեջ քեզ ընդունելով եւ Նրա անունով քեզ լսելով: Մեծ բաներ խնդրիր եւ ակնկալիր Իրենից: Ա.Միւրէյ

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.