Բարիին հնարավոր չէ հաղթել: Ինչպես խավարը չի կարող մարել լույսը: Ինչպես հրդեհը չի կարող այրել օվկիանոսը: Ինչպես գիշերը չի կարող կանգնեցնել օրվան:

Բարուն կարելի է վիրավորել, բայց նա կների: Նրան կարելի է մերժել, բայց նա կսպասի: Նրանից կարելի է փորձել փախչել, բայց նա կհետապնդի քեզ: Բարին կարելի է անգամ սպանել, բայց նա հարություն կառնի:

Մարդիկ ստեղծվել են բարության համար: Բարի մարդը կժառանգի իմաստություն, գիտություն և ուրախություն (Ժողովող 2.26): Չարը չունի ապագա, նրա ճրագը կմարի (Առակաց 24.20): Աստվածաշունչն Աստծուն անվանում է բարի:  Իսկ սատանան միշտ չար է ու դժգոհ:

Մարդկանց ստեղծել է Աստված, որպեսզի լինեն այնպիսին, ինչպիսին Ինքն է՝ բարի: Բարի  մարդը իրենով հայտնում է Քրիստոսի բնավորությունը այս չար աշխարհում:

Քրիստոնյայի բարձրագույն կոչումը հանդիսանում է չարին բարիով հաղթելու խնդիրը և չարից հաղթված չլինելը (Հռոմ. 12.21): Երբ մենք այդպես ենք վարվում, մենք հայտնում ենք մարդկանց մեր Հոր բնավորությունը, Ով քաղցր է և՛ երախտամոռների, և՛ չարերի վրա (Ղուկաս 6.35)

Երբ Հիսուսին մատնեցին, զրպարտեցին ու խաչեցին խաչի վրա, չարը տոնում էր: Բայց կարճ: Քրիստոս հարություն առավ, ու չարը վերջնականապես և անդառնալի պարտվեց: Հիսուս Քրիստոսի հարությունը բարու վերջնական հաղթանակն է չարի նկատմամբ:

Բարին ստեղծեց այս աշխարհը և կառավարում է այն: Երբ անգամ այնպես է երևում, թե չարը կառավարում է իրավիճակը, դա ժամանակավոր է: Չարը դատապարտված է պարտության, քանի որ նա չունի կյանքի զորությունը: Բարին մնում է հավիտյան:

Աղբյուրը՝ bogblag.tv

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.