Բարի զինվորը...
«Իսկ դու նեղութիւնները կրիր ինչպէս Քրիստոս Յիսուսի բարի զինուոր»(Բ Տիմ. 2.3):
Լավ զինվորը չի՛ բողոքում:
Լավ զինվորը չի՛ նվնվում:
Լավ զինվորը չի՛ խաթարում իր ծառայակիցների մարտական հոգին:
Լավ զինվորը չի՛ փորձում խուսափել իր պարտականություններից:
Նա ունի ճիշտ պատասխան հակառակորդի գործողությունների նկատմամբ:
Լավ զինվորը ճիշտ է պատասխանում կոչումով բարձրին և չի գտնվում հակասության մեջ իր ծառայակիցների հետ:
Սպայի կոչում ստանում է նա՛, ՈՎ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻՆ մնացածի: Այլ ոչ թե նա, ով նստում է ու բողոքում. սա «բարի զինվոր» չէ, և նա միշտ կմնա «շարքային»:
Բարի զինվորը կհասնի բարձունքների, քանի որ նա ԱՅԼ ԿԵՐՊ Է ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ հանգամանքներին ու դժվարություններին, քան ուրիշները:
Դուք կբախվեք դժվարին հանգամանքների, բայց պարտադիր չէ, որ դրանք լինեն դժվարին ձեզ համար:
Դիմակայե՛ք դժվարություններին ԲԱՐԻ ԶԻՆՎՈՐԻ նման:
Հեղինակ՝ Ն. Դյուֆրեյն
Աղբյուրը՝ facebook.com