Արդարեւ, ես ամեն ինչ վնաս եմ համարում իմ Տեր Քրիստոս Հիսուսին ճանաչելու գերազանցության համար: Փիլ. 3.8

Սա ցորենի ու գարիի առատ բերքը հնձողների ուրախ երգն է: Բայց եկեք մի անգամ եւս լսենք հողի մեզ տրված այն քարոզը, որ ասում է. «Մինչեւ որ ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, նա մենակ կմնա»: Սա Տեր Հիսուսի խոսքն է, որ ուղղված է քեզ եւ ինձ: Ապրելու եւ պտուղ տալու համար նախ պետք է մեռնենք:

Մենք չպետք է փնտրենք մեր անձնական շահերը, հանգիստը եւ բոլոր այն բաները, որոնք հաճելի չեն Տերոջը, դրանք բոլորը պետք է մեռած լինեն:

Եթե ես ուզում եմ հոգիներ շահել, նախ ես պետք է մեռնեմ եւ ապա պետք է շատ ժամանակ հատկացնեմ Տերոջս հետ հաղորդակցվելու համար:

Այդ ժամանակ Նա ինձ հետ պետք է խոսի իր չարչարանքների, մահվան եւ այլ բաների մասին, որոնցով ես ինքս ինձ պատվված պետք է զգամ Իրեն հետ գտնվելուս համար: Ասպիսով Նա ինձ պետք է դարձնի մի պիտանի անոթ Իր համար: Իր Գողգոթան ծաղկեց եւ շատ պտուղ տվեց, նույնը պետք է լինի նաեւ ինձ համար՝ ցավերից պետք է անցնեմ առատության, մահից՝ կյանք:

Կարո՞ղ ենք մահ անվանել այն, որը ծաղկում է: Ո՛չ, երբե՛ք:

Երբ մեռնում ենք, շարունակում ենք ուրանալ մեր անձերը եւ արթուն ենք մնում մեր պատերազմների մեջ: Նա, Հիսուսը այնտեղ է, մեզ հետ, մեզ օրհնելու, զորացնելու եւ պահելու համար:

Այսպե՛ս են վկայում սուրբերը, մարգարեները, մարտիրոսները եւ առաքյալները:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.