Այսպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետեւ մենք չգիտենք, թե ինչի համար եւ ինչպես պետք է աղոթենք, բայց Ինքը՝ Հոգին, անարտասանելի հեծեծանքով բարեխոսում է մեզ համար: Եվ Նա, որ սրտերն է քննում, գիտի, թե ինչ է Հոգու խորհուրդը, որովհետեւ Աստծո կամքի համաձայն է բարեխոսում սրբերի համար: Հռովմ. 8.26,27

Սա է աղոթքի խորը գաղտնիքը: Աստվածային սուրբ գործելակերպը բառերով չի արտահայտվում եւ աստվածաբանությամբ չի բացատրվում, որը առանց բացատրության հասկանում է նույնիսկ ամենապարզ հավատացյալը: Կան վշտեր, որոնց մասին ուզում ենք սիրով լսել, նույնիսկ երբ բնավ չենք հասկանում ասվածը: Երբեմն միայն հառաչում ենք, չենք կարողանում մեր աղաչանքները եւ զգացմունքերը բառերով արտահայտել, եւ չգիտենք, որ Աստված է մեր մեջ աղոթում նյութի կամ որեւէ այլ բանի համար, որը Իր հպումի կարիքն ունի:

Ուստի անում ենք, ինչ որ կարողանում ենք: Նրա առջեւ բացում ենք մեր սիրտը, այն բոլոր վշտերը, որոնք մեզ ճնշում են:

Սուրբ Հոգին մեր աղոթքներից զտում է այն, ինչը որ անկատար է, ինչը որ սխալ է եւ տգիտությամբ է ասված, եւ շնորհած աթոռին է ներկայացնում մեր մեծ Քահանայապետի աղոթքով, եւ վստահ ենք, որ այդպիսով մեր աղոթքները ընդունվում են, լսվում եւ պատասխան կստանան Իր Անունով: Ա.Պ.Սիմբսըն

Կարիք չկա ամեն ժամանակ խոսել Աստծո հետ եւ կամ Նրանից լսել Նրա հետ հարաբերության մեջ լինելու համար: Բարեկամության մեջ կա առանց բառերի հարաբերությունը, որը շատ ավելի քաղցր եւ խորն է:

Մայրը եւ իր փոքրիկը կարող են ժամերով իրար հետ լինել, մեկը՝ իր գործով, մյուսը՝ իր խաղով զբաղված լինելով, առանց իրար հետ շատ խոսելով: Զավակը գիտի, որ մայրը իր մոտ է, եւ մայրը գիտի, որ իր զավակը ապահով է իր մոտ: Այսպես էլ հավատացյալը եւ իր Տերը կարող են լռությամբ իրար վայելել սիրո հարաբերության մեջ՝ ամեն մեկը իր պարտականության վրա:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.