Աստվածաշունչը զայրույթի և բարկության մասին
Աստվածաշունչը զայրույթի և բարկության մասին ասում է․
- «Յիմարն իր սրտինը բոլորը դուրս կ’տայ, բայց իմաստունը նորան ետ է պահում» /Առակաց 29․11/։
- «Դադարիր բարկութիւնից, եւ թող տուր սրտմտութիւնը. մի բարկանար՝ որ չար գործես» /Սաղմոս 37․8/։
- «Երկայնամիտ մարդը շատ խոհեմ է, բայց կարճամիտը յիմարութիւն է հանում» /Առակաց 14․29/։
- «Մի շտապիր հոգովդ բարկանալու, որովհետեւ բարկութիւնը յիմարների ծոցումն է հանգչում» /Ժողովող 7․9/։
- «Ամեն դառնութիւն եւ բարկութիւն եւ սրտմտութիւն եւ աղաղակ եւ հայհոյութիւն թող վեր առնուի ձեզանից՝ ամեն չարութեան հետ» /Եփես․4․31/։
- «Ուստի, իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ ծանր՝ բարկանալու համար։ Որովհետեւ մարդի բարկութիւնն Աստուծոյ արդարութիւնը չէ գործում» /Հակոբոս 1․19-20/։