Աստվածաշունչը՝ մայրիկիս թարգմանությամբ
Մի քանի քրիստոնյա երիտասարդներ քննարկում էին, թե Աստվածաշնչի թարգմանություններից որն է լավագույն տարբերակը:
Առաջինը նշում է, թե իրեն դուր է գալիս «Քինգ Ջեյմսի» տարբերակը, քանի որ այն շատ պարզ ու գեղեցիկ լեզվով է շարադրված:
Երկրորդը կարծում էր, որ ամենուրեք օգտագործվող տարբերակն է լավագույնն է, քանի որ այն ավելի մոտ է եբրայերեն և հունարեն բնօրինակին:
Երրորդ քրիստոնյան պնդում է, որ ավելի կողմնակից է ժամանակակից թարգմանությանը:
Մինչ եղբայրները բանավիճում էին, նկատում են, որ իրենց չորրորդ եղբայրը լուռ է, և երբ ցանկություն են հայտնում իմանալ նրա կարծիքը, նա ասում է.
– Ինձ ամենից շատ դուր է գալիս մայրիկիս թարգմանությունը:
Չհասկանալով վերջինիս խոսքերը՝ նրանք խնդրում են բացատրել, թե ինչ նկատի ունի:
-Իմ մայրիկը Աստվածաշունչը թարգմանում է իր առօրյա կյանքով, և այդ թարգմանությունն ամենահամոզիչ թարգմանությունն է, որ երբևէ տեսել եմ: