Աստվածաշունչը քնի մասին...
«Եթէ պառկես, չես վախենալ. Եւ կպառկես եւ քունդ քաղցր կլինի»։ Առակաց 3.24
«Զուր է ձեզ համար կանուխ վեր կենալը՝ ուշ հանգստանալը, դուք որ հացը ցաւով էք ուտում. Ինչու որ նա իր սիրելիին քուն է տալիս»։ Սաղմոս 127.2
«Ես խաղաղութիւնով կպառկիմ եւ կքնեմ. Որովհետեւ դու ես միայն, ով Տէր, ինձ ապահովութեամբ բնակեցնում»: Սաղմոս 4. 8
«Ես պառկեցի եւ քնեցի, եւ զարթնեցի, որովհետեւ Տէրը պահպանում է ինձ»։ Սաղմոս 3.5
«Քաղցր է գործաւորի քունը թէ քիչ ուտէ նա, թէկուզ շատ, բայց հարուստի կուշտութիւնը նորան թող չի տալ որ հանգիստ քնէ»։ Ժողովող 5.12
«Սորա համար զարթնեցի եւ նայեցի, եւ իմ քունը քաղցր էր ինձ համար»։ Երեմիա 31.26
«Սակայն մէկ անգամ կխօսէ Աստուած, եւ միւսանգամ. Բայց մարդս ուշադրութիւն չէ անում, Երազում՝ գիշերի տեսիլքում, մարդկանց վերայ խոր քուն ընկնելիս, անկողինի վերայ քնելիս»։ Հոբ 33.14-15
«Եւ դու ապահով կլինիս, որովհետեւ յոյս կայ. Եւ խորը կմտնես՝ ապահով կքնես»: Հոբ 11. 18
«Որդեակս, պահիր քո հօր պատուիրանքը, եւ քո մօր օրէնքը մի մերժիր։ Թող գնալու ժամանակդ քեզ առաջնորդեն, քնած ժամանակդ քեզ պահպանեն, եւ երբոր զարթնես, թող քեզ հետ խօսակցեն»։ Առակաց 6.20;22
«Մի սիրիր քունը որ մի գուցէ աղքատանաս, աչքերդ բաց՝ հացով կշտացիր»։ Առակաց20.13
«Ապա ուրեմն չ’քնենք ուրիշների պէս, բայց արթուն եւ զարթուն լինենք»: Ա Թեսաղոնիկեցիս 5.6