Աստվածաշունչ. անփոխարինելի գիրք քրիստոնյայի համար
Առանց Աստվածաշունչը կարդալու չենք կարող քրիստոնյայի կյանքով ապրել և, առհասարակ, քրիստոնյա լինել:
Միայն Սուրբ Գրքից կարող ենք ուժ առնել՝ ամեն օրն ապրելու և Քրիստոսի ժայռի վրա հաստատված մնալու համար:
Այսօր նկատելի է, որ աշխարհում, երբեմն էլ՝ քրիստոնյաների շրջանում, Աստվածաշունչը չի գնահատվում ըստ արժանվույն:
Շատ պետություններ անտեսում են նրա գինը, բայց Աստվածաշունչն իր վճռորոշ դերն է ունեցել մարդկության պատմության մեջ, և դրա մասին վկայում են ոչ միայն բազում հայտնի մարդիկ, նախագահներ, պատմական փաստեր, այլև անհամար քրիստոնյաների կյանքեր:
Սուրբ Գիրքը, որ այսօր մեր ձեռքերում է, պատճառ է դարձել բազում մեծ գործերի ու փոխել հազարավոր կյանքեր ողջ աշխարհում: Ձեզ ենք ներկայացնում հայտնի մարդկանց խոսքեր Աստվածաշնչի մասին:
«Ես ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր ամեն օր Աստվածաշունչ չեն կարդում: Ես զարմանում եմ, թե ինչու են իրենք իրենց զրկում այդ զորությունից ու հաճույքից». Վուդրո Վիլսոն՝ ԱՄՆ 28-րդ նախագահ:
«Որքան խորապես ուսումնասիրենք այս հիասքանչ գիրքը, այնքան ավելի մանրակրկտորեն կտեսնենք Աստվածաշնչի աստվածային պատվիրանները, հետևաբար, ավելի լավ քաղաքացիներ կդառնանք, և այդքան ավելի վեհ կլինի մեր ապագան՝ որպես ազգ». Ուիլյամ Մակքինլի՝ ԱՄՆ 25-րդ նախագահ:
«Կրթությունն անօգուտ է առանց Աստվածաշնչի». Դանիել Վեբսթեր՝ ԱՄՆ քաղաքական գործիչ:
«Աստվածաշնչի լիակատար իմացությունն ավելին է, քան քոլեջի կրթությունը». Թեոդոր Ռուզվելտ՝ ԱՄՆ 26-րդ նախագահ:
«Աստվածաշնչյան մեկ տողը մխիթարում է ինձ ավելի շատ, քան մնացած բոլոր գրքերը, որ երբևէ կարդացել եմ». Էմանուել Կանտ՝ գերմանացի փիլիսոփա:
«Անգլիան ունի երկու գիրք. Աստվածաշունչը և Շեքսպիրը: Անգլիան ծնունդ է տվել Շեքսպիրին, իսկ Աստվածաշունչը ծնունդ է տվել Անգլիային». Վիկտոր Հյուգո՝ ֆրանսիացի գրող:
Եվ վերջում՝ Աստվածաշունչը Աստվածաշնչի Գրքերի մասին. «Ամեն Գիրք աստվածաշունչ են և օգտակար, վարդապետության, և հանդիմանության, և ուղղելու, և արդարության խրատելու համար, որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստված». (Բ Տիմոթեոս 3.16-17):
Աղբյուրը՝ talkjesus.com