Դանիել 2.21-«Նա է, որ փոխում է ժամանակներն ու ժամերը, թագավորներ է իջեցնում ու թագավորներ կարգում. Նա է իմաստություն տալիս իմաստուններին, և իմացություն նրանց, ովքեր հասկացողություն ունեն»:

Ես գիտեմ, որ Սողոմոնը հասկացել էր Աստծո ամենակարողությունը, որովհետև նա գրեց, որ Աստված «քանդում է թագավորների իշխանությունն ու նրանց մեջքին գոտի է կապում» (Առակաց 12.18) և «իշխանների վրա անարգանք է դնում ու թուլացնում է հզորների գոտին» (Առակաց 12.21) Իր հաճության ու կամքի համեմատ: Նա միշտ վերահսկում է ամեն բան:

Առակաց 19.21- «Մարդու սրտում շատ ծրագրեր կան, սակայն Տիրոջ խորհուրդն է, որ մնալու է»:

Այստեղ մի հռետորական հարց է հնչում. «Այդ ո՞վ է, որ ասում է և կատարվում է, երբ Տերը դա չի հրամայել» (Ողբ Երեմիա 3.37), որի պատասխանն ակնհայտ է: Միայն Աստված է, որ Իր Խոսքը կարողանոււմ է իրականություն դարձնել: Անգամ մեր՝ դեռ չարտասանած խոսքն Աստված գիտի, ինչպես ասում է սաղմոսերգուն. «Նախքան խոսքն իմ լեզվի վրա լինելը, դու ամբողջապես տեղյակ ես դրան, ո՛վ Տեր» (Սաղմոս 139.4):

Եսայա 46.9-10- «Սկզբնական բաները մտապահեցե՛ք, որովհետև Ես եմ Աստված, և ուրիշը չկա: Ես եմ Աստված, ու Ինձ նմանը չկա, որ սկզբից հայտնում է վերջը, և հինավուրց ժամանակներից՝ չկատարվածը, ասելով. «Իմ խորհուրդը կհաստատվի ու Իմ ամբողջ կամքը կկատարեմ»:

Ոչ մեկ ու ոչինչ երբևէ չի կարող համեմատվել Աստծո հետ: Նա հռչակում է, թե վերջում ինչ կլինի, նախքան դրա սկսվելը: Մարդն ինչ էլ ծրագրի, Աստված Իր կամքն ու նպատակը կիրականացնի, քանի որ Նրա խորհուրդը կմնա և դրա դեմ ոչ ոք ոչինչ անել  չի կարող:

Առակաց 21.1 -«Թագավորի սիրտը Տիրոջ ձեռքում է, ինչպես ջրի վտակները. Նա որ կողմը կամենա, այն կողմն էլ կշրջի այն»:

Աստվածաշնչյան ժամանակներում թագավորները մեծ իշխանություն ունեին հսկայական թագավորություններով և հսկա բանակներով: Բայց Աստծո համար թագավորի սիրտը ոչ այլ ինչ է, քան «ջրի հոսք» Նրա հզոր ձեռքերում: Ուրեմն` կռահեք, թե ով է իրականում ղեկավարում (ակնարկ` դա թագավորը չէ): Աստված ցանկացած թագավորի (կամ հզոր իշխանի) սիրտը հեշտությամբ կփափկեցնի և կշրջի Իր կամեցած ուղղությամբ` Իր նպատակներին համեմատ:

Հովհաննես 10.28-29 «Եվ Ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց, և նրանք հավիտյան չեն կորչի, և ոչ ոք իմ ձեռքից չի հափշտակի նրանց: Իմ Հայրը, որ նրանց տվեց Ինձ, բոլորից մեծ է, և ոչ ոք չի կարող Իմ Հոր ձեռքից հափշտակել նրանց»:

Աստվածաշնչյան այս համարը մեզ հիշեցնում է, որ Աստված միշտ վերահսկում է, և Հիսուսն ասում է, որ Ինքը վերահսկում է Իրեն պատկանողների հավիտենական անվտանգությունը: Եվ ոչ միայն այդ, այլև մենք ապահով ենք Հոր ձեռքում նույնպես: Աստված մեզ երբեք չի թողնի, որ դուրս մնանք Իր շնորhից:

Հեղինակ՝ Ջեք Ուելման
Աղբյուրը՝ faithinthenews.com

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.