Հիսուսը շատ անգամ էր խոսում և ցույց տալիս աղոթքի կարևորությունը.

«Եվ լուսածագին առավոտանց շատ կանուխ վեր կացավ՝ դուրս եկավ գնաց մի անապատ տեղ և այնտեղ աղոթք էր անում» (Մարկոս 1.35):

«Եվ այն օրերումն եղավ, որ ելավ սարը աղոթք անելու, և բոլոր գիշերն անցկացրեց աղոթք անելով դեպի Աստված» (Ղուկաս 6.12):

«Եվ եղավ, որ մի տեղ աղոթք էր անում» (Ղուկաս 11.1):

«Եվ մի քիչ առաջ գնալով՝ իր երեսի վրա ընկավ, աղոթք էր անում» (Մաթևոս 26.39):

Հովհաննեսի Ավետարանի ամբողջ 17-րդ գլուխը ներկայացնում է Հիսուսի աղոթքը:

Եթե Աստծո Որդին էր ընդունում աղոթքի անհրաժեշտությունն Իր երկրավոր կյանքի ընթացքում, որքան առավել մենք պետք է այդպես վարվենք:

Դոնալդ Ուիտնին իր «Քրիստոնեական կյանքի հոգևոր սկզբունքները» գրքում մի հզոր միտք է արտահայտել. «Հաճախ մենք չենք աղոթում այն պատճառով, որ կասկածում ենք, թե մեր աղոթքի հետևանքով ինչ-որ բան իրականում տեղի կունենա: Իհարկե, մենք այդ մասին բացահայտ չենք խոստովանում: Բայց եթե մենք վստահ լինեինք, որ յուրաքանչյուր աղոթքից հետո 60 վայրկյանի ընթացքում տեսանելի արդյունք կունենայինք, աշխարհի բոլոր քրիստոնյաների տաբատների ծնկների վրա անցքեր կլինեին»:

Նա ճիշտ է: Եթե մենք անկեղծ ընդունենք Աստծուն Իր Խոսքի մեջ, կարիք չի լինի, որ ինչ-որ մեկը մեզ աղոթքի մղի:

Բայցևայնպես, թեև մենք խոստովանում ենք աղոթքի կարևորությունը, այն կարող է շարունակել գաղտնիք մնալ մեզ համար: Այն կարող է լինել հանելուկ, գլուխկոտրուկ, որը մենք, թվում է, թե չենք կարող լուծել: Հնարավոր է՝ մենք պատրաստ չլինենք բացահայտ խոստովանելու, սակայն ներսում հենց այդպես ենք մտածում:

Եկեք բացարձակապես ազնիվ լինենք: Իրականո՞ւմ աղոթքը մեզ համար իմաստ ունի: Անհնարին չի՞ թվում մեզ այն միտքը, որ տիեզերքի Աստվածը, Ով արարել է ամեն բան, ներառյալ ինձ և քեզ, Ինքն Իրեն կապել է մեր աղոթքների հետ: Ինքնահավան չի՞ թվում արդյոք այդպիսի ենթադրությունը կամ՝ անգամ մոտ աստվածհայհոյությանը: Եվ վերջապես, ի՞նչ ենք մենք մեզ կարծում:

Սակայն Աստծո ճշմարտությունը հաստատում է, որ դա իրոք այդպես է: Բարձրյալ Աստված ինչ-որ ձևով կապում է Իրեն մեր աղոթքների հետ: Դուք չեք կարող Սուրբ Գիրք կարդալ և հերքել այս փաստը: Երբ մարդիկ աղոթում են, Աստված շարժվում է:

«Աղոթքին միշտ հետևեցեք և արթուն կացեք նրանում գոհությունով» (Կողոսացիս 4.2):

Թոմ Կռոյտեր

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.