Աստված օգտագործում է մարդկանց՝ մեկը մյուսին հոգևորապես թարմացնելու համար: Նա այնքան է սիրում այդ ծառայությունը, որ մղեց Մաղաքիա մարգարեին այդ մասին խոսելու՝ որպես ամենաանհրաժեշտ ծառայություն վերջին օրերում: Մաղաքիան նկարագրեց իրավիճակը հետևյալ կերպ. «Այն ժամանակ խօսեցին Տէրից վախեցողները իրար հետ, եւ Տէրը ականջ դրաւ ու լսեց, եւ յիշատակի գիրք գրուեցաւ նորա առաջին Տէրիցը վախեցողների համար, եւ նորա անունը պատուական համարողների համար» (Մաղաքիա 3.16):

Ե՞րբ է սա տեղի ունեցել: Մաղաքիայի այս խոսքերը հռչակվեցին սանձարձակ անաստվածության ժամանակներում, երբ չարը շատ պտուղներ էր ոչնչացրել երկրում: Աստծո մարդիկ հոգնել էին ու սկսել կասկածել, թե արդյոք արժե՞ Տիրոջ հետ քայլել: Նրանք մտածում էին. «Մեզ ասացին, որ արժե Տիրոջը ծառայել, հնազանդվել Նրա Խոսքին և կրել Նրա բեռները: Բայց մեր շուրջը գտնվող հպարտներն ու անարդար առևտրականները շատ ավելի երջանիկ են թվում: Նրանց հետապնդում է բարգավաճումը, նրանք ապրում են ինչպես ցանկանում են՝ լիարժեք վայելելով կյանքը»:

Համոզված եմ, որ Մաղաքիայի այս խոսքերը ներկայիս աշխարհի հայելային պատկերն է: Նա մեզ է փոխանցել Սուրբ Հոգու՝ վերջին օրերի գործելակերպի պատկերը, երբ Աստծո մարդիկ դադարել են բամբասել ու բողոքել՝ փոխարենը մեծապես տեղ տալով աստվածահաճո, միմյանց ծառայելու և աշակերտելու առաքելությանը: Դա տեղի է ունենում հեռախոսով, նամակագրությամբ, էլեկտրոնային փոստով, դեմ առ դեմ: Եվ Աստված այնքան է հաճենում այս ծառայությունից: Նա գրի է առնում արտասանված յուրաքանչյուր բարի խոսք, յուրաքանչյուր զանգ, գրված յուրաքանչյուր նամակ։ Սրտով կոտրվածներին մխիթարելու բոլոր ջանքերը գրանցված են «հիշատակի գրքում»: Եվ Աստվածաշունչն ասում է, որ մեզանից յուրաքանչյուրը, ում գործերը գրված են գրքում, թանկ կլինեն Նրա համար. «նորանք իմը կ’լինեն, ասում է Զօրաց Տէրը, այն օրը, որ ես կ’անեմ, իմ սեպհականութիւնը. Եւ ես նորանց կ’խնայեմ ինչպէս մի մարդ իր որդիին կ’խնայէ, որ ծառայում է իրան» (Մաղաքիա 3.17

Տիտոս եղե՛ք մեկի համար, ով հոգով տկարացած է: Աղոթե՛ք, որ լինեք այն մեկը, ով փնտրում է տառապյալի՝ նրան բուժելու համար: Մտածե՛ք սրա շուրջ։ Ձեզ տրվել է երկնքի ամբողջ զորությունը՝ թարմացնելու վիրավորված հավատացյալին, մեկին, ով կարիք ունի այն մխիթարության, որը Աստված յուրովի է տվել քեզ: Այո՛, կան մարդիկ, ովքեր ունեն քո կարիքը, և Տերը մտադիր է քեզ տրված մխիթարությունների միջոցով թարմացնել նրանց: Այսօր զանգահարե՛ք ինչ–որ մեկին և ասե՛ք. «Եղբա՛յր, քո՛ւյր, ես ուզում եմ աղոթել քեզ համար և խրախուսել քեզ: Ես մի բարի խոսք եմ ուզում փոխանցել քեզ»:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ worldchallenge.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.