Թեև Աստված միշտ ամենուր ներկա էր և ամեն օր հանդիպելու էր Ադամին  հաղորդակցվելու համար, բայց դա չխանգարեց, որ Նա նկատի Ադամի կարիքը, որը գուցե Ադամն ինքն էլ դեռ չէր հասցրել գիտակցել:

Եվ մարդու ստեղծման առաջին իսկ օրից Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը մենակ մնա» (Ծննդոց 2.18):

Եվ Աստված ստեղծեց երկրորդ մարդուն՝ Եվային: Թեև Աստված էր Ադամի ընտանիքը և Ադամն էլ իր հերթին որևէ բողոք կամ տրտունջ չէր ներկայացրել Աստծուն՝ Նրան միայնակ հանդիպելու և պաշտելու պատճառով, բայց  Մարդու արարիչ Աստվածը  լավ գիտեր իր ստեղծագործության մասին ամեն բան:

Աստված երբեք  կիսատ ու պատահական բաներ չի ստեղծում: Երբեմն Նա ուղղակի թույլ չի տալիս, որ մենք զգանք մեր մեջ դեռ չբացահայտված դատարկության ցավը: Սկզբում, երբ Երկրի վրա մեկ մարդ կար, Աստված Ինքն Իրեն պատվիրեց ու ստեղծեց Եվային, որ Աստծո մարդը հաղորդակցվի Աստծո՝ մեկ այլ մարդու հետ և Աստծո հետ, որ մարդու համար բարի լինի:

Իսկ այսօր, երբ Երկիրը լի է մարդկանցով, Աստված այդ նույն պատվերն արդեն ինձ ու քեզ է տալիս. «Մեկտեղ հավաքվելը մի՛ թողեք» (Եբրայեցիս 10.25):

Այսօր եկեղեցական շենքը մի վայր է, որտեղ ժամադրվում են Աստված և Աստծո մարդիկ, դա Աստծո տունն է, Աստծո ընտանիքը: Աստծո Հոգին իջավ Երկիր՝ իր եկեղեցուն հանդիպելու, բայց կգա մեկ օր, որ եկեղեցին կբարձրանա Երկինք Նրան հանդիպելու:

Իսկ որտե՞ղ կլինես այդ ժամանակ դու:

Լիլիթ Հարությունյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.