Մեզնից յուրաքանչյուրն էլ հավատում է ու վստահ գիտի, որ Աստված մեղք չի գործում, բայց շատ հաճախ է պատահում, որ երես ենք թեքում Աստծուց ու Նրան մեղադրում մեզ պատահած մի շարք դժբախտությունների, անհաջողությունների և ողբերգությունների մեջ: Արդյո՞ք ինքներս մեզ չենք հակասում: Ինչպե՞ս կարող է մեկն, ով մեղք չի գործում, մեղավոր լինել:

Մեզ համար շատ ավելի հեշտ է ինքնուրույն կառավարել մեր կյանքը կամ որոշումներ կայացնել հարազատների, ընկերների կամ գուցե համացանցի խորհուրդներով ու վերջում մեղադրել Աստծուն, որ Նրա հզոր ձեռքը չհասավ օգնելու, քան՝ խոնարհվել ու բռնել աստվածային սկզբունքներով ու կանոններով ապրելու ուղղին, որ մնանք Նրա Խոսքի ու պաշտպանության մեջ, որ թե՛ լավ, թե՛ վատ իրավիճակներում հիշենք, որ ամեն բան բարիին գործակից է լինում Աստծո անունը սիրողների համար ու հավատքով սպասենք մեր օգնությունը երկնքից:

Աստված չի խոստացել, որ Իրեն հուսացողներս չենք ունենա ցավ, կորուստ, հիվանդություն կամ նեղություն: Այլ Նա մեզ խոստացել է, որ մենակ չի թողնի մինչև աշխարհի վերջը, քանի որ զգուշացրել է, որ կլինեն հալածանքներ, դժվարություններ, հիվանդություններ, պատերազմներ:

Մխիթարությունը գալիս է, երբ վստահում ենք Աստծուն առանց մեղավորներ փնտրելու: Օգնությունը գալիս է, երբ կոտրում ենք մեղքի պատերը մեր և Աստծո միջև: Հաղթանակը գալիս է, երբ ընկած տեղից հնչում են փառաբանության ու գոհունակության ձայներ:

Լիլիթ Հարությունյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.