Ֆիլմի գլխավոր հերոսը՝ երիտասարդ քրիստոնյա Ջոշ Ուիթոնը ստիպված է լինում դժվարին փորձության միջով անցնել՝ համալսարան ընդունվելուն պես։

Հենց առաջին դասի ժամանակ փիլիսոփայության դասախոս աթեիստ Ռեդիսոնը պահանջում է բոլոր ուսանողներից թղթերի վրա գրել «Աստված մահացած է» նախադասությունը և ստորագրել դրանք, որպեսզի հետագայում այդ առարկայից քննության հետ կապված խնդիրներ չունենան։

Ջոշը հրաժարվում է նման բան անել և արդյուքում՝ կանգնում է մեծ խնդրի առջև։

Որպեսզի տղան կարողանա շարունակել հետագա ուսումը, նա ստիպված է լինում ընդունել դասախոսի մարտահրավերը․ Ջոշը առաջիկա մի քանի դասերի ընթացքում պետք է ապացուցի իր տեսակետը, որ «Աստված մահացած չէ»․․․

Տարեթիվը՝ 2014 թ.
Ժանրը՝ գեղարվեստական
Տևողությունը՝ 01:52:45
Ռեժիսոր՝ Հարոլդ Քրոնք
Դերերում՝ Շեյն Հարպեր, Քևին Սորբո, Ջիմ Գլիսոն, Դևիդ Ուայթ, Մարկո Հան, Դին Քեյն։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.