«Մովսեսը և Ահարոնը նրա քահանաների մեջ, և Սամուելը՝ նրա անունը կանչողների մեջ, կանչեցին Տիրոջը, և նա լսեց նրանց։ Ամպի սյունի միջից նա խոսում էր նրանց հետ. նրանք պահում էին նրա վկայությունները և օրենքը, որ տվեց իրենց» (Սաղմոս 99.6-7):

Մովսեսն ու Ահարոնը կանչեցին Տիրոջը, և Նա լսեց նրանց: Եվ մի բան էլ ավել` Նա խոսեց նրանց հետ: Ով կանչի Տիրոջը, լսելի կլինի Նրա կողմից և նրանից պատասխաններ ու հրահանգներ կստանա: Ամեն դեպքում կարևոր է պահել այն, ինչ Նա է ասում, որովհետև դա նշանակալից բան է: Ով ուզում է, որ Աստված խոսի իր հետ, պետք է աղոթքի կյանք ապրի և Մովսեսի ու Ահարոնի պես երկյուղի Աստծուց: Երբ կանչում ես Տիրոջը, ուշադիր եղի՛ր, քանի որ Նա կլսի և կխոսի քեզ հետ: Դեպի Հորն արված ամեն քայլը զուգահեռ մի քայլ է, որը Նա կանի դեպի քեզ:

Եթե Աստծո ձայնը մեզ չառաջնորդի, մենք միշտ կսխալվենք: Եթե մենք կարող ենք լսել Նրան և Նա էլ մեզ է կարող լսել, ինչո՞ւ չօգտագործել այս հնարավորությունն ու նվիրաբերել մեր անձերը Տիրոջը: Նա երբեք մեզ անկարևոր բաներ չի ասում, այլ ամեն իրավիճակում մեզ ճիշտ ուղղություն է տալիս: Բայց նախաձեռնողը պետք է մենք լինենք՝ Նրա անունը կանչելով:

Երկու եղբայրները, որոնց միջոցով Աստված իր ժողովրդին հանեց Եգիպտոսից, արտոնյալ չէին: Նրանք պարզապես կատարեցին նվազագույն պահանջները ՝ լսել Տիրոջը և լսելի լինել Նրա կողմից: Ովքեր այսօր նույն կերպ կվարվեն՝ կտեսնեն, որ Աստված իրականում Հայր է, Ով հոգ է տանում իր զավակների և նրանց վերաբերվող ամեն ինչի ամենաչնչին դետալների մասին:

Բայց եթե մենք ուշադրություն չդարձնենք, թե Նա ինչ է ասում, Նա մեզ հետ հաստատ այլևս չի խոսի: Պահելով Աստծո օրենքները՝ մենք ապացուցում ենք, որ սիրում ենք Իրեն և սիրված ենք Նրա կողմից (Հովհաննես 14.21):

Սկսե՛ք ձայնել դեպի Տերը, այդ դեպքում է Նա լսում ձեզ և խոսում ձեզ հետ: Մի՛ հետաձգեք դա, քանի որ դա հնարավոր է, քանի դեռ դուք այստեղ եք:

Քրիստոսի սիրով՝ Ռ. Ռ. Սոարես

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.