Աստված իմ աչքի առաջ բժշկեց երեխային ՄԻԱՎ-ից
Հաննա Գայը 6 տարի աշխատել է բժիշկ-միսիոներ Աֆրիկայում և չի դադարում գոհանալ Աստծուց այն երեխայի համար, ում Նա բժշկել է ՄԻԱՎ(ВИЧ) վարակից: Սա այդ վարակից բժշկվելու առաջին դեպքն էր, ինչը գրանցվել էր Նոր Անգլիայի Բժշկական ամսագրի կողմից. հաղորդում է Вера 24-ը:
«Երբ զբաղվում էի այս փոքր երեխայի բուժմամբ, ես անգամ հույս չունեի, որ ինձ կհաջողվի բուժել նրան: Ես պարզապես փորձում էի կանխել վարակի տարածումը, սակայն ինձ դա չէր հաջողվում»:
Հաննա Գայը Միսիսիպիի համալսարանի բժշկական կենտրոնում Մանկական վարակիչ հիվանդությունների ամբիոնի պրոֆեսորի օգնականն է: Երբ երեխան ծնվում է ՄԻԱՎ-ի վարակով, նա մտածում է, որ իրեն չի հաջողվի փրկել երեխայի կյանքը: Բայց, այնուամենայնիվ, նա փորձում է բուժել այդ նորածնին հակավիրուսային սարքերով՝ անմիջապես ծնունդից հետո:
«Իմ անհաջողությունն Աստծո ձեռքերում վերածվեց հրաշքի: Աստված բժշկեց այդ երեխային, իսկ ես պարզապես հրաշքի ականատես դարձա»,- ասում է նա:
Արդեն 23-ամսականում երեխայի հետազոտությունը ցույց է տալիս, որ վիրուսը չի տարածվել, ինչն էլ նշան է, որ երեխան իրապես բժշկված է:
Այս անօրինակ դեպքը մեծ ուշադրության է արժանանում ԶԼՄ-ների շրջանում և թույլ տալիս բժշկին վկայելու առ Աստված իր հավատքի մասին:
«Ես դեռևս չեմ հասկանում, թե ինչու Նա այս հրաշքի համար ընտրեց մի համեստ ամերիկացի մանկաբույժի, բայց հույս ունեմ իմանալու այդ մասին երկնքում»,- անկեղծանում է Հաննան:
Նա և նրա ամուսինը աստվածաշնչյան դասեր են անցկացնում Միսիսիպի նահանգի Ռիջլենդ քաղաքի մկրտական եկեղեցում: Գայը շարունակում է հետևել, թե ինչպես է բարելավվում երեխայի առողջությունը:
«Ես պարբերաբար զննում եմ երեխային, իսկ տարին մի քանի անգամ պետք է ուղարկեմ նրա արյան օրինակները լաբորատորիա՝ մանրակրկիտ ուսումնասիրության համար»,- ասում է բժիշկը:
Աղբյուրը՝ crossnews.am