«Գիտե՞ս աղոթքի արժեքը. ամեն բանից թանկ է այն: Երբե՛ք, երբեք այն մի անտեսիր»:

Թոմաս Բաքսթոն

«Հովվին հարկավոր առաջին, երկրորդ և երրորդ բանը աղոթքն է: Աղոթի՛ր, ուրեմն, սիրելի՛ եղբայրս, աղոթիր, աղոթիր և աղոթիր»:

 Էդվարդ Պեյսոն

«Իմ անպտուղ և անմշակ վիճակի գլխավոր պատճառը աղոթքի կյանքում անբացատրելիորեն թերի լինելուս մեջ է: Կարող եմ գրել, կարդալ կամ խոսել, պատրաստակամ եմ լսելու, սակայն աղոթքը այս բոլորից առավել հոգևոր և ներքին մի բան է, և որքան պարտականությունը հոգևոր է, այնքան մարմնավոր սիրտս փորձում է խույս տալ դրանից: Աղոթքը, համբերությունն ու հավատը երբեք հուսախաբ չեն անում: Տարիներ շարունակ համոզվել եմ, որ ինձ Ավետարանի պաշտոնյա դարձնողը հավատն ու աղոթքն է: Երբ սիրտս պատրաստ և տրամադրված է աղոթքի, ամեն ինչ համեմատաբար հեշտ է ընթանում»:

 Ռիչարդ Նյուտոն

«Որևէ մեկին տեսնելուց առաջ պետք է աղոթեմ: Հաճախ, երբ երկար եմ քնում կամ վաղ առավոտյան հանդիպում եմ մարդկանց, անձնական աղոթքս սկսելիս ժամը տասնմեկը կամ տասներկուսն է լինում: Սա մի թշվառ դրություն է, որը սուրբգրային չէ: Խիղճս տանջում է, հոգիս անսնունդ է, կանթեղն՝ առանց յուղի: Քրիստոսն արշալույսից առաջ վեր էր կենում ու գնում էր մի առանձին վայր: Դավիթն ասում է. «Վաղ առավոտից Քեզ պիտի փնտրեմ», և «Դու վաղ առավոտյան պիտի լսես իմ ձայնը»: Շատ ավելի լավ է օրն Աստծով սկսել՝ Նրա դեմքը տեսնել, որպեսզի հոգիս ուրիշին մոտենալուց առաջ Նրան մոտենա»:

Ռոբերտ Մյուրի Մաք Չեյն

«Անձնական աղոթքը անբացատրելի ու աննման մի պայծառ օրհնություն է բերում ծառայությանը, որը Սուրբից բխած օծությունն է: Եթե մեր օծությունը Զորաց Տիրոջից չէ, մենք խաբեբաներ ենք, քանի որ միայն աղոթքով այն կարող ենք ստանալ: Շարունակենք հարատևել ջերմեռանդ պաղատանքի մեջ: Քո աղաչանքը թող երկրի վրա մնա, մինչև պատվի երկնային ցողով»:

 Չարլզ Սպերջեն

«Աստված, ի պատասխան աղոթքի, կանի ամեն բան»:

Ջոն Ուեսլի

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.