Աստված գիտի
Երբեմն մեզ չգնահատված ենք զգում, երբ մեր թափած ջանքերը հաշվի չեն առնվում: Սակայն Աստծո Խոսքը մեզ հիշեցնում է, որ Աստված գիտի, թե մենք ինչ ենք անում: Նա տեսնում է ամեն ինչ, որ անում ենք Իր համար:
Նա նաև տեսնում է, թե ով ինչ չի անում: Ու Նրան շատ ենք ուրախացնում, երբ ծառայում ենք Իր, այլ ոչ թե մարդկանց գովասանքի համար:
Թերևս այդ պատճառով է, որ Հիսուսը օրինակ ծառայեց մեզ՝ ասելով, թե մեր ողորմությունը պիտի անենք ծածուկ կերպով, որովհետև «քո Հայրը՝ որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցանի քեզ» (Մաթևոս 6.4):
Մենք ուրիշներին չպիտի նայենք ճանաչումի ու գնահատանքի համար: Մենք կարող ենք քաջալերվել, որովհետև Աստված գիտի, որ մենք հավատարիմ ենք Իրեն և ուրիշներին ծառայելու մեջ:
«Տե՛ր, ներիր ինձ այն պահերի համար, երբ ուրիշների գնահատանքի ու գովասանքի բաղձանքն եմ ունենում»:
«Զհաց մեր հանապազօր» գրքույկից