Դուք երբևէ մտածել եք․«Արդյո՞ք Աստված բարի է՝ հատկապես փորձությունների, փոփոխությունների, անորոշության և հուսահատության շրջաններում»։ Եթե այո՛, ապա հիշեք, որ դուք մենակ չեք։

Միտչելը, Դեդրան առերեսվում էին դժվարությունների հետ։

Միտչելն իր կյանքի մեծ մասը ապրում էր հետևյալ գաղափարով, որ իր տաղանդներով կարող է մեծ հաջողություններ ունենալ։  Իր դպրոցական կրթաթոշակից զրկվելուց հետո նրա կյանքը ամբողջովին փոխվեց։ Նա ամուսնացավ, այնուհետև բաժանվեց։ Նրա ընկերներից մեկը փորձում էր նրան օգնել կյանք վերադառնալու։

Դեդրան ապրում էր իր ընկերոջ հետ և զգում էր, որ կարծես ինչ-որ բան բաց է թողնում։ Դեդրան եկեղեցի էր հաճախում, երգում էր երգչախմբում և հետևում էր եկեղեցու բոլոր կանոններին։ Երբ նա հասունացավ և սկսեց իր կարիերան, եկեղեցին կորցրեց առաջնային տեղը իր կյանքում։

Շատերս կարող ենք առնչվել դժվարությունների հետ։ Միգուցե դուք առերեսվում եք սիրելի մարդու կորստի հետ կամ ֆինանսական բարդություններ ունեք։

Տերը բարի է, և Նա հոգ է տանում մեր կյանքի ամեն մանրուքի մասին։

Իրականում Աստված բարի է և Նրա բարությունը չի փոխվում անկախ հանգամանքներից։

«Բարի է Տերը, ամրոց է նեղության օրում. և նա ճանաչում է իրան ապավինողներին» /Նաում 1:7/։

Այսպիսով՝ վերադառնանք Միտչելին և Դեդրային։ Նրանցից յուրաքանչյուրի կյանքում էլ տեղի ունեցան ցավոտ, անորոշ և բարդ փուլեր, բայց փառք Աստծո, նրանք երկուսն էլ ասացին «այո՛» Աստծուն։

Միգուցե դուք կարող եք ունենալ կասկածներ Աստծո վերաբերյալ և հարցնեք՝ արդյո՞ք Աստված հոգ է տանում իմ մասին։ Մենք ունենում ենք բոլոր նմանատիպ հարցերը և կասկածները մեր կյանքում։ Ես գիտեմ, որ այդ շրջանը կարող է իրոք ցավոտ լինել մեզ համար։ Եվ այս ամենի մեջ լինելով՝ մենք պետք է որոշում կայացնենք՝ թույլ տա՞լ այդ կասկածներին կառավարել մեր միտքը, թե՞ վստահենք Աստծո Խոսքին։ Ես ընտրում եմ իմ աչքերը հառել Աստծո վրա։

Աստծո Խոսքն ասում է, որ Աստված մեզ հետ է, և Նա երբեք չի լքի մեզ։

«Եվ նրանք հաղթեցին նրան՝ Գառի արյունով՝ և իրանց վկայության խոսքով. և չսիրեցին իրանց հոգին մինչև ի մահ» /Հայտնություն 12:11/։

Մի՛ անհանգստացեք, երբ դժվարությունների եք հանդիպում։ Աստված գիտի ամեն բան, և Նա տեսնում է ձեր կյանքը։ Հիշե՛ք սա՝ դուք չպետք է մնաք տեղում ու խորտակվեք ձեր խնդիրների մեջ, այլ դուք պետք է, բռնելով Աստծո ձեռքը, դուրս գաք այդ ճահճից, քանզի Նա է միակ ճանապարհը։

Մենք պետք է հասկանանք, թե ինչպես է Աստված փոխում մեր կյանքը, ինչ դեր ենք մենք խաղում և ինչպես մենք շարունակենք առաջ գնալ, երբ մենք փորձություններ կամ դժվարություններ ենք ունենում մեր կյանքում։

Մի՛ թողեք կասկածամտությունը պատի ձեր միտքը։

Թույլ տվե՛ք Աստծո խոսքը առաջնորդի ձեզ դեպի Հիսուս Քրիստոսը և թույլ տվե՛ք Նրան լինել ձեր կյանքի Տերն ու Փրկիչը։

«Ձեզ ուրիշ փորձություն չէ պատահել բացի մարդկային փորձությունից.  բայց Աստված հավատարիմ է, որ չի թողի ձեզ ձեր կարողությունից վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք համբերել» /Ա Կորնթացիս 10:13/։

Հիշեք՝ Աստված բարի է ամեն ժամանակ, և ամեն ժամանակ էլ Աստված բարի է։

Աղբյուրը՝ finds.life.church

Թարգմանեցին՝ Դիանա Խաչատրյանը, Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.