Աստվա՛ծ իմ, խոսիր ինձ հետ. առակ
Մարդը շշնջաց.
- Աստված ի՛մ, խոսի՛ր ինձ հետ:
Եվ մարգագետնի խոտերը երգեցին: Բայց մարդը չլսեց: Եվ գոչեց այն ժամանակ մարդը.
- Աստված ի՛մ, խոսի՛ր ինձ հետ:
Եվ ամպրոպը կայծակի հետ անցավ երկնքով: Բայց մարդը չէր լսում: Մարդը նայեց շուրջն ու ասաց.
- Աստված ի՛մ, թո՛ւյլ տուր ինձ տեսնել Քեզ:
Եվ աստղերը փայլեցին: Բայց մարդը դա չտեսավ: Նա բացականչեց նորից.
- Աստվա՛ծ, տո՛ւր ինձ տեսիլք:
Եվ նոր կյանք ծնվեց գարնանը: Բայց մարդը դա չնկատեց: Նա լալիս էր հուսահատությունից.
- Հպվի՛ր ինձ, Տե՛ր, թո՛ղ իմանամ, որ այստեղ ես:
Դրանից հետո Տերն իջավ և հպվեց մարդուն: Բայց մարդը թոթափեց ուսից թիթեռին ու հեռացավ:
Հ.Գ. Այսօր առավել ուշադիր եղիր Աստծո Խոսքին: Միգուցե Աստված ամենատարբեր կերպերով փորձի ինչ-որ բան ասել քեզ...