«Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ լքեցիր»,- Հիսուսի խոսքերն էին խաչի վրա:
Աստծո կամքը կատարելու համար կյանքի գին է պետք վճարել, բայց ոչ թե մահով, այլ Նրա խոսքի ու ծրագրի համեմատ ապրելով: Մահն անխուսափելի է: Բայց կյանքն ապրելու կամքի ազատությունը մեզ տրված է ի վերուստ:

Աստված հավատարիմ է, նույնը՝ երեկ, այսօր ու հավիտյան: Փոխվում են մարդիկ ու իրավիճակները, բայց ոչ երբեք՝ աստվածային ճշմարտությունները:

Սատանան ամեն գնով կխաչի մեզ, որ հետ պահի աստվածային ծրագրից: Բայց Աստծո Խոսքի հանդեպ ունեցած հավատարմությունը մեր հաղթաթուղթն է, որ ամեն անգամ հարություն կտա մեզ պարտության գերեզմանից:

Շատ անգամներ իրականությունն ու ճշմարտությունը հակասական են դառնում: Որպես քրիստոնյա և Քրիստոսի օրինակին հետևող՝ այսօր որոշում կայացրո՛ւ հավատքդ առ Աստված ամուր պահել: Աստված քեզ հետ է, Նա հույսը ամոթով չի՛ թողնի: Հավատա՛, որ տեսնես: Հավատա՛, որ հաղթես: Հավատա՛, որ փրկվես: Առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինել: Հավատքը միայն այն չէ, որ դավանում է, թե Աստված կա ու գոյություն ունի: Հավատքը կյանք է, ճշմարտություն և ճանապարհ. պետք է մինչև վերջ գնալ:

Ամեն հաղթություն իր գինն ունի: Ամեն օրհնություն իր տեղն ու ժամն ունի: Մնա՛ քո տեղում, կանգնի՛ր քո խրամատում և շարունակի՛ր աղոթել: Ով որ մինչև վերջ համբերի, Աստծո փառքը կտեսնի:

Լիլիթ Հարությունյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.