Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն հասկացողությունից վեր է, պիտի պահի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով: Փիլիպ. 4.7

Երբ ծովի մակերեսը ալեկոծված է զորավոր քամիների եւ փոթորիկների պատճառով, նրա խորքերում մի տեղ կա, ուր տիրում է կատարյալ խաղաղություն: Հետազոտության համար ծովախույզները գտել են բույսերի եւ կենդանիների մնացորդներ, որոնք փաստում են, որ հազարավոր տարիների ընթացքում նրանք ծովերի «փափուկ բարձ» կոչված վայրերում ապրելով բնավ վնասված չեն:

Մեզ տված Աստծո հավիտենական խաղաղությունը ճիշտ այս «ծովի բարձի» պես այնքան խորն է մակերեսից, որ արտաքին փորձությունների, ցավերի եւ տառապանքների քամիներն ու փոթորիկները չեն կարող հասնել եւ վրդովել նրան: Եվ նրանք, ովքեր վերը նշված համարների համեմատ Աստծո ներկայության մեջ են ապրում, անշուշտ ա՛յս խաղաղությունը պիտի վայելեն:

4,5 եւ 6-րդ համարներն ասում են. «Միշտ ուրախ եղեք Տիրոջով, նորից եմ ասում՝ ուրախ եղեք: Թող ձեր հեզությունը հայտնի լինի բոլոր մարդկանց: Տերը մոտ է: Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ թող ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ՝ ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն»:

Սրանից հետո է, որ յոթերորդ համարի մեջ ասում է. «Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն հասկացողությունից վեր է, պիտի պահի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով», ինչպես որ է «ծովի բարձ» կոչված անդորր վայրերի վիճակը:

Դոկտոր Ճ.Թ. Բիըրսըն

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.