Երբ խոյի եղջերափողերը երկար հնչեցնեն, եւ դուք փողերի ձայնը լսեք, ամբողջ ժողովուրդը թող բարձրաձայն աղաղակի, եւ այն ժամանակ քաղաքի պարիսպները հիմնահատակ ընկնելու են… Հեսու 6.5

Թերահավատության եւ հուսահատության ողբի ճիշտ հակառակը հավաքի զորավոր կանչն է:

Տիրոջ գաղտնիքների մեջ հավատքի զորավոր կանչի չափ կարեւոր բան չկա: Տերը Հեսուին չէր ասել, թե Երիքով քաղաքը քեզ պետք է տամ, այլ՝ տվե՛լ եմ: Արդեն այդ քաղաքը նրանցն էր, միայն պետք է առաջ գնային եւ գրավեին այն: Բայց ինչպե՞ս: Դա անկարելի էր երեւում: Բայց Աստված ցույց էր տվել նրանց, թե ինչ պետք է անեին:

Անշուշտ, ոչ մեկը չի կարող ասել, թե նրանց աղաղակն էր, որ քանդեց պատերը, այլ նրանց Աստծո հրամանին հնազանդվելն էր, որ ընծայեց իրենց Նրա խոստացած ազատությունը:

Եվ Աստված Իր ասածի պես քանդեց պարիսպները, երբ նրանք աղաղակեցին, որովհետեւ դա պարզ մի աղաղակ չէր, այլ հավատքի կանչ:

Դարեր հետո Սուրբ Հոգին Եբրայեցիների գրքի մեջ հաստատեց այս հավատքը եւ ասաց.

- Հավատքով Երիքովի պարիսպները փլվեցին, երբ յոթ օր դրա շուրջը պտտվեցին (եւ աղաղակեցին): Եբր. 11.30

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.