Աստծո համար չկա՜ն անելանելի իրավիճակներ։ Երբ սատանան փորձում է ձեզ կուլ տալ վախով, կանգնեք և հիշե՛ք բոլոր այն դեպքերը, երբ մտածել եք, որ վերջն է եկել, սակայն իրականում ձեզ համար դարձել է փառահեղ սկիզբ։

Դուք միակ մարդը չեք, ով բախվել է, կարծես, անհաղթահարելի դժվարությունների։ Սատանան ուզում է ձեր կյանքը դարձնել դժբախտ, միագույն, որտեղ տեղի չի ունենա ոչ մի լավ բան։

Եթե այսօր որոշում ընդունեք կանգնելու, հեռացրե՛ք բոլոր ճնշող մտքերը և ձեզ վրա վերցրեք Հիսուսի խոսքերը, որ Սուրբ Հոգին կլեցնի ձեզ, և դուք կհաղթահարեք բոլոր դժվարությունները, որոնց հանդիպել եք երբևէ կյանքում․

«Որովհետեւ ես Եհովաս՝ քո Աստուածը՝ զօրացնում եմ քո աջը. Որ ասում եմ քեզ, Մի վախենար, ես կ’օգնեմ քեզ» (Եսայիա 41․13)։

Ռիկ Ռեներ

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.