Կյանքն անմահ է: Երբ մարդը մահանում է, մահանում է իրականում նրա մարմինը, իսկ հոգին շարունակում է ապրել:

Խաչի վրա մահանալուց առաջ Հիսուսը խոստանում է, որ Իր փոխարեն կգա Սուրբ Հոգին, Ով լիովին կփոխարինի Իրեն: Նրա մարմինը «մահանում է», բայց Նրա Կյանքի Հոգին Պենտեկոստեի օրը փոխադրվում է եկեղեցու վրա:

Եվ եկեղեցին դառնում է Նրա նոր Մարմինը և Նրա բոլոր գործերի իրավական տերը: Հիմա Նա այլևս չի սահմանափակվում Իր ֆիզիկական մարմնով: Նա հարություն է առել և կարող է Իր աշխատանքը կատարել ամենուր, որտեղ կա Իր մարմինը՝ եկեղեցին:

Միակ արգելքն այդ աշխատանքի մեջ կարող է լինել մեր փոխհարաբերությունը միաբանության համատեքստից դուրս:

Հոգուն պետք է մարմինը, իսկ մարմնին՝ Հոգին: Մարմինն առանց Հոգու մեռած է, որքան էլ այն լավ տեսք ունենա: Նույնպես էլ Նա չի կարող ապրել մասնատված մարմնում: Իսկ եթե Հոգին չի ապրում մարմնում, եկեղեցին, ուրեմն, պարզապես հերթական մարդկային կազմակերպություն է, որը չի կարող ապավինել Նրա գերբնական աշխատանքին՝ փրկության, բժշկության և վերափոխման գործում, և փորձելու է անել այդ ամենն իր ուժերով:

Աստծո զավակների ամենակարևոր խնդիրը մարմնին շինություն բերելն է միաբանության մեջ, իսկ դա էլ նշանակում է սիրո, ներման, պատվելու, միմյանց ընդունելու մեջ թույլ տալ Աստծո Հոգուն՝ լցնելու մեզ Իր կյանքով:

Ինքնին հաղորդությունը՝ համակարգված ստուգում է յուրաքանչյուրիս համար՝ արդյոք մենք քայլո՞ւմ ենք միաբանության մեջ: Մենք շինություն տալի՞ս ենք միաբանությանը, որի վրա Աստված թափում է Իր հոգին: Դա էլ ինքնին տան շինարարությունն է: Մնացած ամեն բան ընդամենը մեթոդներ են կամ հետևանքներ: Պատահական չէ, որ Երուսաղեմում Հոգու առաջին թափմանը նախորդում էր առաքյալների և նրանց շրջապատողների սրտերի միաբանությունը, այդ միաբանությունը պահելը:

Միակ դժվարությունը նրանում է, որ մենք կենտրոնացած ենք ձեռքբերումների վրա: Մարմինը արդյունքներ է պահանջում: Իսկ Աստված՝ ճիշտ հարաբերություններ: Ճիշտ փոխհարաբերությունները անպայման կհանգեցնեն ձեռքբերումների: 12 հոգին, ովքեր մտերիմ փոխհարաբերություններ ունեին Քրիստոսի և միմյանց հետ, աշխարհը շուռ տվեցին՝ չունենալով գումարներ, տեխնոլոգիաներ, որոնք մենք ունենք այսօր:

Սա մարտահրավեր է եկեղեցու համար: Սա ընտրություն է, որը կորոշի՝ արդյոք մենք բաց կլինե՞նք արթնության և Սուրբ Հոգու շարժի համար, թե՞ կդառնանք երկրորդական դեր կատարողներ Աստծո նոր շարժման մեջ:

Վադիմ Կալացեյ

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.