Մի օր աթեիստն եկավ իմաստունի մոտ և ասաց, որ չի հավատում Աստծուն: Նա ուղղակի չէր կարողանում հավատալ մի Արարչի, ով արարել է տիեզերքը: Մի քանի օր անց իմաստունն այցելեց աթեիստին փոխադարձ այցով և իր հետ տարավ հրաշալի մի նկար: Աթեիստը հիացած էր: Այդպիսի կատարյալ կտավ նա դեռ չէր տեսել:

- Ինչպիսի՜ հրաշալի նկարչություն: Ասեք՝ ո՞վ է այն նկարել, ո՞վ է հեղինակը:

- Ինչպես թե՝ ո՞վ: Ո՛չ ոք: Մաքուր կտավը պառկած էր, իսկ նրա վերևում ներկերով դարակն էր: Ներկերը հանկարծակի շրջվեցին, թափվեցին, ահա՛ և արդյունքը:

- Ինչո՞ւ եք այդպես կատակում,- ծիծաղեց աթեիստը: Չէ՞ որ այդպես հնարավոր չէ. հիանալի աշխատանք, ուղիղ գծեր, ներկեր ու երանգների համադրություն: Այս ամեն հիասքանչի ետևում զգացվում է մտադրության խորությունը: Առանց հեղինակ այսպիսի գործ չի լինի:

Իմաստունը ժպտաց այդ ժամանակ ու ասաց.

- Դուք ի վիճակի չեք հավատալու, որ այս փոքրիկ նկարն առաջացել է պատահական, առանց ստեղծողի նախնական մտադրության: Եվ ուզում եք՝ հավատամ, որ մեր հիանալի աշխարհը՝ լեռներով ու սարերով, օվկիանոսներով ու դաշտերով, տարվա եղանակների փոփոխությամբ, հեքիաթային մայրամուտներով ու խաղաղ լուսնային գիշերներով, առաջացել է կույր պատահականությա՞մբ, առանց Արարչի ծրագրի՞:

Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.