Եթե ամպերն անձրեւով լեցուն լինեն, երկրի վրա կթափվեն… Ժողովող 11.3

Ինչու՞ մենք չենք սիրում մեր երկինքը ծածկող ամպերը, կամ վախենում ենք նրանցից: Ակնհայտ է, որ նրանք ժամանակավորապես ծածկում են արեւը, բայց երբեք չեն վնասում նրան: Արեւը այնտեղ է, իր տեղը, երկնակամարում, որտեղ պիտի միշտ փայլի: Ամպերը անձրեւաբեր են, եւ որքան որ նրանք սեւ ու մութ լինեն, այնքան ավելի անձրեւ են խոստանում մեր երկրի համար:

Ինչպե՞ս մենք կարող ենք անձրեւ ունենալ առանց ամպերի, անձեւ, որի կարիքը այդքան ունենք:

Մեր նեղությունները նման են սեւ ամպերի, որոնք լեցուն են օրհնություններով եւ պատրաստ թափվելու մեր վրա: Նրանք մեծամեծ շնորհքների մութ եւ սեւ ամպերն են: Մեր ամպերը շուտով օրհնություններ պիտի թափեն մեր կյանքի ծարավ մասերի վրա եւ պիտի կենդանացնեն դրանք, եւ մենք ուրախ ու շնորհակալ պիտի լինենք նրանց համար:

Աստված պիտի ծածկի մեր վշտերը իր մեծ գթությամբ եւ ողորմությամբ: Մեր Տիրոջ սիրո նամակները հաճախ մեզ են գալիս սուգի ծրարներով: Նրա շնորհաց կառքերը կարող են ճռնչալ, սակայն նրանք օրհնություններով լեցուն են: Իր օգտագործած գավազանը ծաղկում է եւ համով մրգեր ընծայում:

Եկեք չտրտնջանք մեր մութ ամպերի համար: Մայիսի անուշաբույր ծաղիկները Ապրիլի անձրեւների արդյունքներն են: Ս.Հ.ՍԲԵՐՃԸՆ

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.