Ողբերգական է, թե որքան հեշտությամբ կարող ենք բաց թողնել արդյունավետ աղոթքի հիմնական բաղադրիչը:

Մեղքի մեջ գտնվելիս մենք ստիպված ենք կենտրոնանալ մեզ վրա, այն քայլերի վրա, որոնք  պետք է ձեռնարկենք, որպեսզի մեր աղոթքները լսվեն: Մենք հակված ենք հավատալու, որ աղոթքի արդյունքը ծնվում է կիրառված մեթոդից:

Մենք մշակել ենք այն ենթադրությունը, որ եթե մենք կարողանանք այդ ամենը գործի դնել, ապա արդյունքները բազմապատկվելու են: Չնայած սա վերաբերում է շատ բաների, սակայն չի վերաբերում աղոթքին կամ գոնե դա այն տեսլականը չէ, որը մեզ տալիս է Հակոբոս առաքյալը: Արդյունավետ աղոթքի հիմնական բաղադրիչն, անշուշտ, մենք չենք:

Թյուրըմբռնում

Մեզանից շատերի համար Հակոբոս 5.16 – ը հայտնի համար է. «Արդարի ջերմեռանդ աղոթքը մեծ զորություն ունի», որը մեկ այլ թարգմանությամբ հնչում է այսպես. «Արդարի արդյունավետ աղոթքը մեծ ուժ ունի»:

Դա պարզորեն մոտավորապես ընկալվում է այսպես. «Եղե՛ք արդար և ձեր աղոթքները կաշխատեն»: Բայց սա շատ պարզ է էսպիսին լինելու համար: Ու սա տեղի է ունենում այն պատճառով, երբ մենք առանց հարցերի՝ ուղղակիորեն, ընկալում ենք տեքստը: Մենք պարզապես կարծում ենք, որ եթե ուզում ենք, որ մեր աղոթքներն արդյունավետ լինեն, ապա պետք է արդար լինենք:

Բայց դա այդքան էլ այդպես չէ։

Ընթերցանություն համատեքստում

Նախ՝ նայե՛ք 16-րդ համարի համատեքստը։ Հակոբոսի ներկայացրածի ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ աղոթքն արդյունավետ միջոց է: Նա 13-րդ հատվածում հարցնում է. «Ձեր մեջ կա՞ ինչ-որ մեկը, ով նեղության մեջ է»: Ապա նա պատասխանում է. «Թո՛ղ աղոթք անի»: Իսկ ինչ անել, երբ հիվանդ ես, երջանիկ ես կամ մեղքի մեջ: Յուրաքանչյուր պարագայում Հակոբոսը խրախուսում է իր ընթերցողներին աղոթել: Ինչո՞ւ, քանի որ աղոթքն արդյունավետ է, ինչը նշանակում է, որ Աստված լսում է Իր ժողովրդին և գործում նրանց անունից:

Ապա 16-րդ համարի սկզբում նա ասում է. «Ուստի խոստովանեք ձեր մեղքերը միմյանց հետ և աղոթեք միմյանց համար, որպեսզի կարողանաք բժշկվել» (Հակոբոս 5.16): Հակոբոսի մտահոգությունը ոչ թե աղոթքն արդյունավետ դարձնելն է, այլ այն, որ աղոթքն արդյունավետ է: Եվ հետո 17-րդ համարը հիմք է տալիս այդ կետին:

Ի՞նչ կասեք Եղիայի մասին

17-րդ համարը մեջբերում է Եղիայի օրինակը. «Եղիան մարդ էր մեզ պէս՝ կրքի ենթակայ. Եւ ջերմեռանդ աղօթք արաւ» (Հակոբոս 5.17):

Ի՞նչ կապ կա Եղիայի եւ մեր աղոթքի միջև: Նշանակու՞մ է, որ Եղիան արդար էր, և նրա աղոթքներն գործում էին, ուստի, մենք պետք է Եղիայի նման լինե՞նք, որ մեր աղոթքները նույնպես գործեն:

Իհարկե՛, ո՛չ։

Նայե՛ք գրքին: Հակոբոսն ասում է, որ Եղիան մեր պես բնությամբ մարդ էր: Բայց նա ջերմեռանդորեն աղոթեց, և Աստված լսեց: Հակոբոսը չի ասում, որ մենք լինենք Եղիայի նման, որպեսզի մեր աղոթքները պատասխանվեն։ Այլ ասում է, որ Եղիան մեզ նման մարդ էր, ով աղոթեց, և նրա աղոթքները պատասխանվեցին, ուստի, աղոթի՛ր:

Բաց մի՛ թողեք կարեւորը

Սա նշանակում է, որ արդյունավետ աղոթքի կարևոր բաղադրիչը ոչ թե մենք ենք, այլ՝ Աստված: Աղոթքն ավելի քիչ կապ ունի այն բանի հետ, թե ինչպես ենք մենք ասում կամ ինչ ասում և ավելի շատ կապ ունի նրա հետ՝ Ում ենք մենք այն ուղղում:

Մենք աղոթում ենք որպես սովորական մարդիկ, ովքեր ունեն արտասովոր Աստված: Մենք՝ ես ու դու, սովորական մարդիկ ենք, ինչպես և Եղիան: Աղոթքն արդյունավետ է ոչ թե աղոթող մարդկանց շնորհիվ, այլ՝ մեծ Աստծո, Ով Քրիստոսով մեզ տրված շնորհով լսում է Իր ժողովրդին:

Հենց Նա է հիմնական «բաղադրիչը»: Այնպես որ աղոթի՛ր:

Աղբյուրը՝ churchleaders.com

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.