Աստվածաշունչն ասում է՝ արդարը նման է արմավենու․ «Արդարը արմաւենիի պէս կ’բուսնի. Լիբանանի մայրին պէս կ’մեծանայ» /Սաղմոս 92․12/։

Իսկ ի՞նչն է յուրահատուկ արմավենու մեջ։ Ամենաբարձր արմավենին կարող է վեր հառնել մինչև 60 մետր բարձրությամբ։ Այն ամենաամուր ծառն է աշխարհում։ Արմավենին այն ծառն է, որ փոթորիկից հետո մնում է նույն ծառը, ինչ մինչ փոթորիկը։

Երբ Դավիթն երգում էր այս մասին արդարի վերաբերյալ, նա մտածում էր, որ արդարն էլ կարող է կանգուն մնալ փոթորիկի ժամանակ։ Նա արմավենի է, որին քամին չի տապալի, նա արմանվենի է, որ չի ընկնի փոթորիկից, նա արմավենի է, որ կանգնած կմնա միշտ։

Ես աղոթում եմ, որ դու միշտ կանգնած մնաս, որ երբեք չընկնես, որ քո կյանքում զորություն լինի հակառակ կանգնելու ցանկացած փոթորկի։

Եվ եթե անգամ քամին քեզ թեքի, դու, միևնույն է, կձգվես և կկանգնես ուղիղ։ Ամեն։

Անտոն Տիշենկո

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.