Ապագա բաները
«Որովհետև ես կարծում եմ, թե ներկա բաների չարչարանքներն արժանի չեն գալիք փառքի հետ համեմատվելու, որ մեր մեջ պիտի հայտնվի» (Հռոմեացիս 8.18):
Շատ բաներ կան, որ մենք չգիտենք այս կյանքի վերջի կամ այս աշխարհի վերջի մասին: Բայց Աստված մեզ տվել է բավարար վստահություն, որ ուրախությամբ և համբերատարությամբ առաջ նայենք:
Պողոսը շատ լավ էր ամեն բան հաշվարկել ու եկել վերջնական եզրահանգման: Նա պատրաստվում էր տառապանքներ կրել այս կյանքում և փառք՝ ապագայում, որ սպասվում է յուրաքանչյուր Հիսուս Քրիստոսին հավատացողի:
Երբ Պողոսը գումարեց բազմաթիվ փորձությունները, կսկիծը, կորուստները և վիշտն ու հաշվի առավ նաև փառքը, որ գալու էր հետագայում, այս ցնցող գիտակցմանը հասավ, որ այդ երկու բաները երբևէ պետք էլ չի համեմատել, քանի որ մեկի արդյունքը շատ ավելի մեծ է, քան՝ մյուսինը:
Մենք չենք կարող պատկերացնել ուրախության այն խորությունը, հաճույքի այն կատարելությունն ու փառքի այն աստիճան փառահեղությունը, որի մեջ կկորչի այսօրվա մեր վիշտը: Բայց Աստված մեզ չի խնդրել, որ խորանանք այս պնդումների մեջ: Նա պարզապես ասում է, որ հավատքով մենք հավատանք դրան:
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը