Ֆիլմը պատմում է էստոնացի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի մասին, ով 1909 թվականին առաջին անգամ ոտք դրեց Արևմտյան Հայաստան, Մարաշ, Կիլիկիա և այդ ժամանակվանից դարձավ հայերի մեծ բարեկամը` հետագայում իր կյանքը նվիրելով Եղեռնից փրկված հայ որբերին և այրիներին:

26 րոպե տևողությամբ ֆիլմը հիմնված է իրական փաստերի, Բյուլի և նրան հասցեագրված որբերի նամակների վրա: Ֆիլմում տեղ են գտել նաև 1909-ից մինչև 1980 ական թվականներին հայերի ճակատագրին վերաբերող պատմական ակնարկներ:

Ներկայացվում է նաև Հայոց Ցեղասպանության պատմական իրողությունը, ինչպես նաև Հալեպում հայերի կյանքը` 1915 թվականից հետո: Կյանքի վերջին տարիները Բյուլ Մայրիկն անցկացրել է գերմանական ծերանոցներից մեկում։

90-անց զառամյալ կինը՝ մահվան մահճում պառկած, մոռացել էր այն 6 լեզուները, որոնց նա ազատորեն տիրապետում էր, և աղոթում էր հայերեն։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.