Մի տանուտեր ուներ հավատարիմ ու գործունյա ծառա, որին վստահել էր իր ամբողջ ունեցվածքը։ Մի օր երկուսի մեջ խոսք բացվեց Ադամի անհնազանդության, արգելված պտուղը ճաշակելու մասին։ Ծառան զայրացած Ադամի անկայուն մտքի վրա, ասում է տիրոջը.

– Աստծո մասին խոսք չունեմ ասելու, իսկ եթե դու սաստիկ հրաման տայիր ինձ, երբեք չէի խախտի։

Տերը լռեց։ Օրեր հետո, երբ ծառան անուշադիր էր և Ադամի մասին ասածները չէր հիշում, տերը նրան տվեց մի փոքրիկ սափոր, ծածկած, բայց չփակած՝ ասելով.

– Սա տալիս եմ քեզ պահելու, բայց եթե բանաս, քո ամբողջ վարձը, որ ինձ մոտ է և իմ հոգատարությունը հավիտյանս կկորցնես։

Ծառան գնաց սենյակ։ Երբ մենակ մնաց, ցանկացավ իմանալ, թե ինչ կա սափորում։ Շատ անգամ նայելով ու շրջելով ասում է իր մտքում. «Ի՞նչ կա, եթե բանամ. այստեղ մենակ եմ, ոչ ոք ինձ չի տեսնի։ Եթե մեկն ինձ հարցնի, կասեմ չգիտեմ, քանի որ վկա չկա, որ ինձ դատապարտի»։ Հետո բացեց սափորը, և թռչունը, որ այնտեղ էր, թռավ։ Այն ժամանակ տրտմեց, որ իմացավ գաղտնիքը։ Եվ երբ տերը նրան հարցրեց ամանի մասին, նրա ոտքերն ընկավ, ներողություն խնդրեց, բայց անօգուտ։ Տերը նրան ասում է.

– Ո՛վ չար ու ինքնահավան ծառա, դու մեր նախահորը դատապարտում էիր անհնազանդության համար, գովելով քո հաստատամտությունը՝ քեզ հանցանքի մեջ գցեցիր։ Դե հիմա հեռացիր ինձնից, որ այլևս երեսդ չտեսնեմ:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.