Բայց ես ամեն բան ունեմ եւ առատորեն ունեմ… Փիլիպ. 4.18

Այգիների մասին գրված գրքերիցս մեկի մեջ անդրադարձել եմ այն ծաղիկներին, որոնք ապրում են մթի մեջ: Ի նկատի ունեմ այն ծաղիկները, որոնք ապրում են պարտեզի այն մասերում, ուր արեւը երբեք չի թափանցում:

Աշխարհի մեջ այս նույն պատկերը արտահայտող այլ բաներ էլ կան. նյութական եւ այլ դժվար պարագաներ, որոնց ընթացքում հոգին ավելի է մեծանում եւ ազնվանում: Պողոս առաքյալը ունեցավ նման փորձություններ, որոնց մասին նա երբեմն խոսում է:

Ահա նա գերի է Հռոմում ու նետված է բանտ: Իր կյանքի գերագույն կոչումը թվում է ընդհատված: Ճիշտ այդ տխուր եւ մութ պարագաների մեջ է, որ սկսում են ծաղկել սքանչելի ծաղիկներ: Թերեւս Առաքյալը տեսել էր ծաղիկներ ազատ եւ արեւոտ վայրերի մեջ, բայց նրանք չէին հասնի իր այդ մութ զնդանի մեջ բացված ծաղիկների փառքին եւ գեղեցկությանը: Աստծո խոստումների գանձարանը աննկարագրելիորեն ավելի լավ բացվեց այնտեղ: Քրիստոսի սքանչելի շնորհքը, Նրա աննման եւ մեծ սերը, Նրա խաղաղությունը եւ ուրախությունը կարծես կարիք ունեին մութ եւ տխուր պարագաների, որպեսզի ծաղկեին ավելի մեծ գեղեցկությամբ եւ փառքով:

Համենայն դեպս այս մթագնած միջավայրը իր համար եղավ նոր հայտնությունների մի շրջան, եւ նա կարողացավ իր հոգեւոր ժառանգության ճոխությունը տեսնել աննախադեպ հստակությամբ:

Ո՞վ չի ճանաչում անհատներ, ովքեր տրտմության, կորուստի եւ թախիծի ժամանակ նոր ուժ եւ նոր հույս են զգացած: Որտեղ որ էլ բանտարկվեն այդ անձերը, իրենց գանձը կմնա անկողոպտելի: Կարելի է նույնիսկ նրանց նյութական աշխարհը վերածել անապատի, սակայն այդ անապատը պիտի լցվի ուրախության վարդերով եւ ծաղիկներով, քանի որ մեծ Մշակը նրանց հետ է: Դոկ. Ջովէթ

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.