«Եվ հիմա չեն տեսնում լույսը, որ ճառագայթում է երկնքի վրա» (Հոբ 37.21):

Աշխարհը իր գեղեցկության համար շատ բաներում պարտավոր է ամպերին: Իտալական կապույտ երկինքը չի կարող համեմատվել ամպերի մեջ ծածկված փառքի հետ: Երկիրը անապատ կդառնար առանց նրանց մատուցած ծառայության: Մարդկային կյանքերում էլ շուք գցող, կազդուրող, 7 երբեմն էլ գիշերային մթությամբ տիրող ամպեր կան: Սակայն երբեք չկա մի ամպ, որը չունենա պայծառ կողմ:

«Ես իմ աղեղը ամպերի մեջ եմ դնում», ասում է Աստված: Եթե մենք ամպերը կարողանայինք տեսնել ոչ միայն մեր կողմից, այլ նաև արևի կողմից, որ նրանց ողողում է փառքով և գեղեցկությամբ, մեր հիացմունքը սահման պիտի չունենար:

Ո՛վ Աստծո զավակ, եթե կարողանայիր տեսնել քո վշտերի ամպերը մյուս կողմից: Եթե քո տառապանքներին նայեիր ոչ թե ներքևից, այլ վերևից՝ երկնքից, ուր դու արդեն Քրիստոսի հետ հարություն ես առել ու նստած ես Նրա հետ վերևում՝ երկնքի մեջ բարձրունքներում, քո վշտերի ամպերը պիտի տեսնեիր Աստծո սիրով ու փառքով և իմաստուն հրամաններով ողողված, ու պիտի գտնեիր ներքևում՝ մութ տեսնվող ամպերի մեջ ծածկված օրհնություններ, որոնք պատրաստված են քո երկնավոր Հոր կողմից ուղղակի քե՛զ համար, որպեսզի ջրի քո չոր ու ծարավ հոգին և պտղաբերի այն:

Նաև միշտ հիշիր, որ ամպերը պարբերաբար փոփոխական են ու շարժման մեջ: Նրանք հասնում են քեզ՝ անցնելով Աստծո մաքրող քամիների միջով:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.