Ահա, Ես շուտով գալու եմ, ամու՛ր պահիր ունեցածդ, որ ոչ մեկը չխլի քո պսակը: Հայտն. 3:11

Ջորջ Մյուլլերը այսպես է վկայում. «Երբ 1929թ. Հուլիսին Աստված կամեցավ Տեր Հիսուսի երկրորդ գալուստի մասին Անձամբ հայտնել ինձ եւ ցույց տալ, որ ես մեծ սխալ եմ գործում սպասելով, որ ամբողջ աշխարհը դարձի գա, իմ հոգու խորքերում իմ զգացումները խառնվեցին կործանվող հոգիների համար եւ սիրտս գութով լցվեց աշխարհի հանդեպ, որ քնած էր Սատանայի ճանկերի մեջ, մտածեցի, թե ես արդյոք չպե՞տք է անեմ հնարավորինը այս կործանվող եւ քնած մեղավորներին արթնացնելու համար, մինչեւ որ Տեր Հիսուսը գա»:

Մինչեւ Նրա գալուստը մեր առջեւ դեռ կարող են լինել ծանր գործերով լեցուն շատ տարիներ, սակայն նրա նշանները ինձ համար այնքան քաջալերող են, որ ես երբեք պիտի չզարմանամ, եթե այս օրվա արեւամուտին տեսնեմ փողը հնչեցնող հրեշտակին, եւ կամ վաղը առավոտյան աշխարհի բոլոր հեռաձայները օվկիանոսից օվկիանոս ծանուցանեն լուրը, թե Նրա ոտքերը Ձիթենյաց լեռան վրա են՝ տիրելու ամբողջ տիեզերքը:

Ո՛վ քնած եկեղեցիներ, արթնացե՛ք: Դու, ո՛վ Քրիստոս, Օծյալ Արքա արի՛, փշածածկ Գլուխ ընդունի՛ր թագդ, վիրավոր Ձեռք ստացի՛ր գավազանդ, խոցված Ոտքեր բարձրացե՛ք դեպի գահ: Քոնն է զորությունը եւ թագավորությունը, փառքը եւ պատիվը հավիտյանս հավիտենից: Ամեն: Վեր. Թ.Տ.Թալմաճ

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.