Ամեն օր նոր կյանք, նոր սկիզբ
«Եւ եթէ Յիսուսին մեռելներից յարուցանողի Հոգին ձեզանում բնակուած է, ապա Քրիստոսին մեռելներից յարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կ’կենդանացնէ իր Հոգովը, որ ձեզանում բնակուած է» (Հռոմեացիներ 8.11):
Ժամանակ առ ժամանակ մենք չափից դուրս ծանրաբեռնվում ենք այն բոլոր պահանջներով, որոնց մենք բախվում ենք մեր ամենօրյա գործերում: Մեր ընտանիքները մեր կարիքն ունեն, մեր ղեկավարներն ու գործընկերները կախված են մեր աշխատանքից, և թվում է, թե մեզ այլևս ոչինչ չի մնում փոխանցելու, և մենք լիովին ուժասպառ ենք լինում: Այդ պահին մենք պետք է աղոթքով ապավինենք Աստծո զորությանը, և մեր Հայրը մեզ հաջողությամբ կանցկացնի այդ բոլոր դժվարությունների միջով:
Ամեն հաջորդ օր նորից սկսելու հնարավորություն է տալիս: Եթե մենք օրհնվել ենք գիշերային խաղաղ քնով, մեզ սպասվող խնդիրներն այդքան մեծ և ճնշող չեն թվա: Մեր հոգիները Աստծով թարմացած և ապահով կլինեն: Մեր միտքը կփայլատակի, և մենք կկարողանանք կենտրոնանալ:
Մեր երկնային Հայրը տեղափոխել է մեզ մահից դեպի կյանք: Նա կշարունակի մեզ ամեն օր նոր կյանք պարգևել, որպեսզի մենք կարողանանք իրականացնել այն, ինչը որ նախապես ծրագրել է մեզ համար:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ jesusdaily.com