Ես ինքս միշտ համարել եմ ինձ «մի եղանակի» աղջիկ: Միշտ վայելել եմ ամառը՝ իր շոգ արևով, տաք քամիներով ու մրգային սառույցներով: Ամառը լողալու ու արձակուրդի գնալու համար է, երաժշտություն վայելելու, սառը թեյով հագենալու և յասամանի անուշահոտությունով տարվելու: Կա՞ արդյոք ամառվա մեջ մի բան, որ մարդիկ չեն սիրում: Ամառը մի ժամանակ է, երբ եղանակի համար Աստծուն փառաբանելը հեշտ է, համենայն դեպս՝ ինձ համար:

Հետո հերթը հասնում է մնացած եղանակներին՝ գարնանն ու աշնանը՝ իրենց անձրևներով ու քամիներով, ձմռանը, որտեղ ամեն բան սառն է, ցուրտ է, դժվար ու ամեն բան թվացյալ մահ է մտնում: Անխոս, Ալպերում ձմեռը գեղեցիկ է, բայց Միջին Արևմուտքում այն բավականին խիստ է: Այստեղ այնքան ցուրտ է դառնում, որ անգամ բոլոր եղանակներին դիմակայող մարդիկ խորհուրդ են տալիս տանից դուրս չգալ: Թվում է, թե սա մի ժամանակ է, երբ եղանակի համար դադարում են Աստծուն պատվել, և սկսվում են բողոքները:

Բայց ես կարիք ունեմ իմ մտածելակերպը փոխելու և հաշվի նստելու Աստծո աշխատանքի հետ: Աստված ամեն եղանակի Աստվածն է: Նա չի ստեղծել տարվա եղանակները, որ դրանք պարզապես ինքնակարգավորվեն, այլ Նա զգուշությամբ կարգավորում է ամեն ճառագայթ, անձրևի ամեն կաթիլ, կայծակի ամեն լուսարձակում ու ձյան ամեն փաթիլ:

Եթե ուշադրությամբ նայենք եղանակին, կարող ենք ականատես դառնալ Աստծո մեծությանը:

Անձրևի

Որքան հաճախ եմ ես բողոքել անձրևից, հատկապես, երբ ծրագրեր եմ ունեցել օրվա հետ կապված: Իսկ Աստվածաշունչն ասում է. «Սա այն օրն է, որ Տերն է ստեղծել» (Սաղմոս 118.24):

«Նա անձրև է տալիս երկրի երեսին ու դաշտերի վրա ջրեր ուղարկում» (Հոբ 5.10):

«Եվ չասացին իրենց սրտումը. մեկ վախենանք մեր Տեր Աստվածանից, որ տալիս է անձրևը՝ առաջինը և վերջինը իր ժամանակին, որ պահում է մեզ համար հունձքի համար որոշված շաբաթները» (Երեմիա 5.24):

Փոթորիկների.

Շատ մարդիկ վախենում են փոթորիկներից: Դրանք կարող են բարձրաձայն ու կատաղի թվալ և անգամ լինել վերահսկողությունից դուրս: Մենք, անշուշտ, ճանաչում ենք, թե որքան չնչին բան կարող ենք փոխել: Փոթորիկները մեզ թվում են անկանխատեսելի ու անվերահսկելի, բայց դրանք միշտ մնում են մեր մեծ Աստծո վերահսկման տակ: Նա մատով քաշում է քամու ուղին, և այն չի կարող շեղվել իր ուղուց: Նա սահմանում է կայծակի ու անձրևի ուժգնությունը:

Նա սահմանում է անձրևի ժամանակը ու կայծակի ժամանակը. «Անձրևի համար օրենք շինելիս և ճանապարհ՝ որոտալից կայծակի համար» (Հոբ 28.26):

Նա երկրի ծայրերից բարձրացնում է ամպերը, ուղարկում կայծակ անձրևով ու քամի բարձրացնում իր պահեստներից. «Որ նա ամպերը բարձրացնում է երկրի ծայրիցը՝ կայծակներն անձրև է շինում, քամին հանում է իր շտեմարաններիցը» (Սաղմոս 135.7):

Ձյան ու սառույցի.

Ձմեռն ինձ համար ամենադժվար տարվա եղանակն է: Ես ցուրտ չեմ սիրում ու գորշ ամպերն իրապես ազդում են տրամադրությանս վրա: Բայց տարվա ամեն եղանակ բարի է, ու հնարավոր է ամեն մեկի մեջ գեղեցկություն գտնել: Եվ ես որոշել եմ գտնել դրանք այս տարի:

Ձյան փաթիլները նուրբ են, եթե փորձես բռնել, դրանք կհալվեն ափիդ մեջ: Բայց Աստված կարող է ստեղծել ու ձևավորել ձյան այդ փաթիլից մի գեղեցիկ ստեղծագործություն՝ սահմանելով ժամանակ ու տարածություն դրա համար:

«Որովհետև նա ձյունին ասում է. եղիր երկրի վրա, նաև ուժեղ անձրևին և իր զորության ուժեղ տարափին» (Հոբ 37.6):

«Աստծո շնչելիցը սառնամանիք են գոյանում, և ջրերի տարածությունը սեղմվում է» (Հոբ 37.10):

«Նա բուրդի պես ձյուն է տալիս և եղեմն է ցանում փոշի մոխրի պես» (Սաղմոս 147.16):

Ճշմարտությունն այն է, որ Աստված է ծնունդ տալիս, կարգավորում ու վերահսկում տարվա ամեն եղանակ, և կարևոր է, որ մենք սա հասկանանք, քանզի՝ ինչպես Ուիլյամ Լոուն ասում է. «Նա, ով գանգատվում է եղանակից՝ գանգատվում է Աստծուց, ով սահմանել է եղանակը»:

Ըստ էության՝ մենք Աստծո դեմ ենք խոսում, Նրա իմաստության ու բարության դեմ:

Ես ուզում եմ տեսնել, թե որչափ բողոքներ կհեռանան մեր կյանքից, երբ մենք իսկապես փորձենք շնորհակալ լինել եղանակի համար, որ ամեն օր տեսնում ենք:

Իսկ ի՞նչ ասենք, երբ եղանակն իր «սահմաններից դուրս է գործում»: Տորնադոն տներ է քանդում, կամ ձյան առատությունից մարդիկ դժվարությունների են բախվում կերակուր հայթայթելու համար: Սա աննպատակ չէ, և Տերը տեղյակ է, ձեր հոգսերը Նրա վրա գցեցեք:

Հիշեք սաղմոսերգուի խոսքերը. «Սա այն օրն է, որ Տերը ստեղծեց, եկեք ցնծանք և ուրախ լինենք»:

Ջեն Թո

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.