Նա Տերն է, թող անի այն, ինչ բարի է թվում Նրան: Ա.Թագ. 3.18

Ջանա ամեն բանի մեջ Տիրոջը տեսնել, եւ Նա ամեն բան խաղաղությամբ եւ լավագույն կերպով կկարգավորի: Կարող է պատահել, որ մեր փորձությունները եւ մեր կյանքի պայմանները չփոխվեն, բայց երբ Քրիստոսը գա որպես մեր կյանքի ցավերի եւ դժվարությունների Կառավարիչն ու Տերը, այն ժամանակ Նա պիտի շրջապատի մեզ խաղաղության եւ ազատության երգերով:

Տեսնել Նրան եւ հավատալ, թե Նրա Իմաստությունը չի՛ սխալվում, Նրա զորությունը չի՛ պակասում, Նրա Սերը միշտ անփոփոխ է եւ մեզ համար կատարած Իր բոլոր գործերը խորապես միայն մեր հոգեւոր շահերի համար են, ահա այդ ժամանակ կկարողանանք ցավերի, սուգի կամ կորուստների ժամանակ վստահությամբ եւ ամբողջ սրտով ասել. «Տերը տվեց, եւ Տերը վերցրեց, օրհնյալ լինի Իր անունը»:

Միայն Տիրոջը ամեն բանի մեջ տեսնելն է, որ մեզ օգնում է սիրով եւ համբերությամբ վարվել բոլոր նրանց հետ, ովքեր մեզ նեղում են, եւ օգնում է, որ նրանց Տիրոջ ձեռքերում որպես գործիք տեսնենք՝ Իր բարձրագույն նպատակները մեզ համար իրականացնելու գործում:

Այդ ժամանակ նրանց պետք է տեսնենք որպես օրհնություն եւ մենք այլեւս ըմբոստանալու կամ տրտնջալու պատճառ պիտի չգտնենք: Հ.ՈՒ.ՍՄԻԹ

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.