Գիտենք նաեւ, որ բոլոր բաները միասին բարիին են գործակից նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն: Հռովմ. 8.28

Որքան մեծ նշանակություն ունի առաքյալի այս խոսքը: Նա չի ասում. «երբեմն բաներ», կամ «հաճելի բաներ», կամ «շատ բաներ», այլ «բոլոր բաները», ամենափոքր, ամենաաննշան թվացող բաներից մինչեւ ամենակարեւոր եւ ամենամեծերը: Եվ այդ բոլորը բարիին գործակից են, այսինքն ոչ թե պիտի լինեն, այլ հիմա՛ են:

Ոմանք կարող են ասել, թե Նրա խորհուրդները եւ կերպերը շատ խորունկ են, մենք ինչպե՞ս կարող ենք հասկանալ ու վստահել: Սակայն հրեշտակները, որոնք տեսնում են Նրա բոլոր գործերը եւ ճանաչում Նրան, իրենց երեսները ծածկելով գոչում են. «Տերը արդար եւ ողորմած է Իր բոլոր ճամփաների մեջ» Սաղմ. 145.17:

Ահա այստեղ է, որ մենք պետք է սովորենք հավատքի կարեւոր դասերը: Առանց մանրամասնություններ հասկանալու, առանց նայելու տրամաբանությանը հակասող երեւույթներին` նայել մեր Իմաստուն Երկնավոր Հորը, ով մեր խնդրածից ու մտածածից շատ ավելի լավն է կամենում մեզ համար, վստահել Նրան եւ հանդարտորեն սպասել Նրա գործի արդյունքին: Մաքտոֆ

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.